Սուրբ Երրորդության տաճար (Խանիա)
Սուրբ Երրորդության տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Chania Municipality? |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում |
Հիմնադրված | 17-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Երրորդության տաճար (հուն․՝ Μονή Αγίας Τριάδας Τζαγκαρόλων), Կոստանդնուպոլիսի ուղղափառ եկեղեցու ստավրոպիգիական տաճար Հունաստանում՝ Կրետեում՝ տեղակայված Ակրոտիրի թերակղզու կենտրոնում՝ Խանիա համայնքում, Խանիայի ծայրամասային միավոր Կրետեի ծայրամասում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագիա Տրիադա տաճարը կառուցվել է 18-րդ դարի սկզբին վենետիկյան Զանգարոլի ընտանիքի երկու եղբայրների կողմից հին եկեղեցու տեղում[1]։ Եկեղեցին կառուցվել է բյուզանդական ոճով, ճակատային մասը զարդարված է հոնիական և կորնթական ոճի սյուներով։ Նկուղի դռները թվագրվում են 1613 թվականով, իսկ ճակատային մասի հունարենով գրությունը վերագրվում է 1631 թվականին։ Սյուները կառուցվել են 1864 թվականին, իսկ 1892 թվականին տաճարում բացվել է սեմինարիա[2]։ Տաճարին կից բացվել է թանգարան և գրադարան՝ թանկարժեք ցուցադրանմուշներով, օրինակ, Հովհաննես առաքյալի սրբապատկերը թվագրվում է 1500 թվականով, իսկ Իմանուելա Սկորդիեսայի «Ահեղ դատաստանը»՝ 17-րդ դարով[3]։
Հունական հեղափոխությունից հետո տաճարը վերականգնվել է։ Հետագայում այն ձեռք է բերել մեծ գույք և ունեցել շատ վանատներ, այդ թվում նաև Սմիրնայում։
Մուզուրասի տեղական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուզրասի տեղական միության մեջ են մտնում վեց բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմել է 268 մարդ։ Մակերեսը 19,233կմ² է[4]։
Անվանում | Բնակչություն (2011)[5], մարդ |
---|---|
Այիյա-Զոնի | 27 |
Գալինի | 48 |
Կալոռումա | 53 |
Կումարես | 0 |
Սուրբ երրորդության տաճար | 6 |
Մուզրաս | 134 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Agia Triada Monastery in Akrotiri» (անգլերեն)։ Crete Tour Net։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է March 22, 2010
- ↑ «Monastery of Aghia Triada ton Tzangarolon»։ Ecrete։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է March 22, 2010(չաշխատող հղում)
- ↑ «Museum of the Monastery of Ag. Triada Tzagarolon» (անգլերեն)։ Hellenic Ministry of Culture and Tourism։ Արխիվացված օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է March 22, 2010
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 428. — ISSN 1106-5761.
- ↑ «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է 2017-06-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Μιχάλης Ανδριανάκης (2012)։ «Μονή Αγ. Τριάδας Τζαγκαρόλων στο Ακρωτήρι» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2017-10-06
- Ἱερά Πατριαρχική & Σταυροπηγιακή Μονή Ἁγίας Τριάδος τῶν Τζαγκαρόλων Archived 2014-08-19 at the Wayback Machine. на сайте Кидонийской митрополии(չաշխատող հղում)