Սուրբ Երրորդության մայր տաճար (Եկատերինբուրգ)
| Սուրբ Երրորդության մայր տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | ուղղափառ տաճար, տաճար և ճարտարապետական հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Եկատերինբուրգ |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Եկատերինբուրգի եպիսկոպոսություն |
| Հիմնական ամսաթվերը | 1818 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
| Անվանված | Երրորդություն |
| Հիմնադրված | 1818 |
| Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
| 56°49′38″N 60°36′52″E / 56.82733°N 60.61448°E | |
Սուրբ Երրորդության մայր տաճար (ռուս.՝ Троицкий собор , Ռյազանյան եկեղեցի), Եկատերինբուրգի թեմի ուղղափառ մայր տաճար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1818 թվականին՝ որպես քարե եռագահ եկեղեցի կլասիցիզմի ոճով։ Սկզբում շենքը նախատեսված է եղել հավատացյալների աղոթատան համար, սակայն իշխանությունները թույլ չեն տվել ավարտել շինարարությունը և օծել այն։ Մինչև 1838 թվականը եկեղեցին մնացել է չգործող։ 1838 թվականին Յա. Մ. Ռյազանովը և նրա մի քանի կողմնակիցներ միացել են միաբանությանը, որը տարբերվում էր օրթոդոքս հին հավատացալներից, որ հին ծիսակարգով ծառայությունները միահավատական եկեղեցիներում իրականացնում էին վանականների միջոցով, որոնք նշանակվում էին տեղական ուղղափառ հովվապետետերի կողմից[2]։
1839 թվականի հոկտեմբերի 12-ին օծված Հյուսիսային մատուռը կառուցվել է Սուրբ Հովհան Ոսկեբերանի անվամբ։ Սուրբ Նիկոլայ Հրաշագործի անվամբ կոչված Հարավային մատուռը օծվել է 1849 թվականի հոկտեմբերի 13-ին։ 2,5 տարի անց, 1852 թվականի մայիսի 13-ին, գլխավոր եկեղեցին օծվեց ի պատիվ Սուրբ Երրորդության։ 1854 թվականին եկեղեցուն կից կառուցվեց քարե զանգակատուն։
1930 թվականին Սուրբ Երրորդության եկեղեցին քաղաքային խորհրդի որոշմամբ փակվեց երկրպագության ծառայությունների համար[3]։ Այդ ժամանակ էլ քանդեցին գմբեթն ու զանգակատունը և ներսում իրականացրին վերակառուցում։ Խորհրդային տարիներին այստեղ տեղակայվել են կինոթատրոն, կարի ֆաբրիկա և ավտոմոբիլիստների ակումբ։ 1981 թվականից այստեղ անցկացվում է Աէլիտա փառատոնը[4]:1980-ական թվականների վերջից մշակույթի տանը անցկացվում են Սվերդլովսկի ռոք ակումբի համերգները։
Լայնամասշտաբ վերականգնման աշխատանքների իրականացման արդյունքում 1998-1999 թվականներին նորից կառուցվեց եկեղեցու գմբեթը, իսկ 2000 թվականին, զանգակատունը։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվեց 2000 թվականի սեպտեմբերի 24-ին պատրիարք Ալեքսի երկրորդի կողմից։
2011 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 27-ը եկեղեցում է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտին, որին այդ ընթացքում խոնարհվել են հարյուր հազարավոր մարդիկ[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение исполнительного комитета Свердловского областного совета народных депутатов № 454 от 04.12.1986
- ↑ Путешествie въ Екатеринбургъ. Свято-Троицкая (Рязановская) единоверческая церковь.(չաշխատող հղում)
- ↑ Православная Газета. 23 мая — престольный праздник Свято-Троицкого Кафедрального собора Екатеринбурга
- ↑ А. Аникин. «Все возрасты покорны...». История Фэндома. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ М. Жилкина. Пастырский визит Патриарха Московского и всея Руси Алексия в Екатеринбургскую и Челябинскую епархии // Журнал Московской Патриархии. — 2000. — № 11.(չաշխատող հղում)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Երրորդության մայր տաճար (Եկատերինբուրգ) կատեգորիայում։ |

