Սուրբ Երրորդության եկեղեցի (Տարասկովո)
Սուրբ Երրորդության եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Eastern Orthodox monastery? |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տարասկովո |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Նիժնի Տագիլի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1906 |
Հիմնադրված | 1906 |
Holy Trinity Monastery, Taraskovo Վիքիպահեստում |
Սուրբ Երրորդության Համացարիցինյան վանք (ռուս.՝ Свято-Троицкий монастырь), Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Տագիլի թեմի եկեղեցի, որը գտնվում է Սվերդլովսկի մարզի Տարասկովո գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարե միաբեմ եկեղեցի Տարասկովո գյուղում, կառուցվել և օծվել է 1906 թվականին[1]։ Նախկինում նրա տեղում եղել է Սուրբ Հոգու փայտե եկեղեցին։ Նորակառույց աղյուսե եկեղեցին օծվել է Սուրբ Երրորդության անվամբ։ 1934 թվականին եկեղեցին փակեցին, 1989 թվականին այն վերադարձվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն։ 2002 թվականի դեկտեմբերի 31-ին Սուրբ Երրորդության եկեղեցուն կից ստեղծվում է միանձնուհիների համայնք, իսկ 2003 թվականի հոկտեմբերի 6-ին Սուրբ Սինոդի օրհնությամբ Տարասկովո գյուղում բացվում է արական վանական միաբանություն։
2003 թվականի նոյեմբերին Սուրբ Երրորդության եկեղեցին օծվեց արքեպիսկոպոս Վիկենտիի կողմից։
Սրբություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից Սուրբ Երրորդության եկեղեցում է գտնվում Աստվածամոր սրբապատկերը, որի հրաշագործության և գրավչության շնորհիվ ապահովվում է ուխտավորների մեծ հոսք Տարասկովո գյուղ։
Հավատացյալների շրջանում հայտնի են և մեծ հարգանք են վայելում Տարասկովո գյուղի բուժիչ աղբյուրները, որոնցից հատկանշական է ջրհորը, «Վսեցարիցա» սրբապատկերի պատվին, որը գտնվում է մենաստանի ցանկապատի տարածքում։ Այս աղբյուրի վրա 2004 թվականին արքեպիսկոպոս Վիկենտիի օրհնությամբ կառուցվեց փոքրիկ փայտե եկեղեցի նվիրված «Վսեցարիցա» սրբապատկերի պատվին։