Սուրբ Գրիգոր եկեղեցի (Քյոլք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Քյոլք, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Շինանյութսրբատաշ բազալտ և կիսամշակ քար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գրիգոր եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Քյոլք (այժմ՝ Քյուլքուս) գյուղի հարավարևմտյան մասում, գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում[1]։

Վիճակը 1980-ականներին կանգուն էր, եկեղեցին ուներ միայն խարխլվածություն և ճաքեր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոլքի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 13-14-րդ դարերում։ 1657 թվականին եկեղեցին վերանորոգվել է[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին իրենից քառամույթ եռանավ բազիլիկա է ներկայացնում։ Կառուցված է սրբատաշ բազալտից և կիսամշակ քարից։ Տաճարի մուտքը գտնվում է արևմտյան և հարավային ճակատներում։ Աբսիդը յոթանիստ է, իսկ մույթերը՝ խաչաձև։ Կա ավանդատների մեկ զույգ։ Ներսակողմում կան որոշ արձանագրություններ։ Մուտքի շուրջ կան զարդաքանդակներ, իսկ որմնանկարներ կամ պատկերաքանդակներ չկան։ Եկեղեցին ունեցել է կից շինություն, որն ավերվել է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]