Սուրբ Գեորգի հոսպիտալ
Տեսակ | տեսարժան վայր, նախկին հիվանդանոց, ճարտարապետական հուշարձան և շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կալինինգրադ |
Հիմնադրված է | 1894 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Սուրբ Գեորգի հոսպիտալ (ռուս.՝ Госпиталь Святого Георга), հիվանդանոց Քյոնիգսբերգում, որը գոյություն է ունեցել 1329-1945 թվականներին։ Տարբեր ժամանակներում եղել է բորոտանոց, տարեցների վանական համալիր, խնամակալության մարմինների գործառույթներով հիվանդանոց։ Հոսպիտալի նախկին շենքում է տեղակայված Կալինինգրադի ծովային ձկնարդյունաբերական քոլեջը (Մորեխոդնայա փողոց, Կալինինգրադ)։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գեորգի հոսպիտալը հիմնադրվել է 1329 թվականի սեպտեմբերի 3-ին[2] Տևտոնական օրդենի մեծ մագիստր Վերներ ֆոն Օրզելնի հրամանով որպես բորոտանոց։ Հոսպիտալի առաջին վայրը եղել է Քյոնիգսբերգ քաղաքի ապագա բաղկացուցիչ մասերից մեկը` Ալտշտադի հեռավոր արվարձանը։ Հոսպիտալը պատկանել է Ալտշտադին, սակայն գտնվել է Ֆորշտադի շրջակայքում, որը պատկանում էր Քնայպհոֆին։
1455 թվականի ապրիլի 13-ին ապստամբ քնայպհոֆցիներն այրել են Ֆորշտադը և հոսպիտալը և հուլիսի 14-ին կապիտուլյացիայի ակտով ազատ արձակվել դրա վերականգնումից։
1531 թվականին Ալբրեխտ Գոգենցոլերնի կատարած Ռեֆորմացիայի ընթացքում, քանի որ բորոտների թիվը զգալիորեն կրճատվել էր, բորոտանոցը վերացվեց, և հիվանդանոցը դարձավ տարեցների ապաստարան-վանական համալիր։
Վանական համալիրի շենքերը բազմիցս ավերվել են հրդեհից 1433 թվականին, 1520 թվականին (լեհական զորքերի կողմից), 1550 թվականին (այրվել են Ֆորշտադտի 100 տներ, այդ թվում`հոսպիտալը), 1775 թվականին (վերականգնվել է միայն 1786 թվականին) և 1811 թվականին, հրդեհներից հետո շենքը վերականգնվել է։ Ժամանակի ընթացքում հոսպիտալի նշանակությունը փոխվել է, և այն տարեցների համար վանական համալիրից վերածվել է բժշկական հաստատության և դարձել խնամակալության մարմին։
Նոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջում հոսպիտալը կազմող բազմաթիվ փոքր տներն այլևս չէին համապատասխանում տեխնիկական և բժշկական պահանջներին։ Հետևաբար նախագծվել է նոր շենք քաղաքային շինարար-վարպետ Վորմսի կողմից։ Նախագծում Վորմսը հրաժարվել է կառուցել վանական եկեղեցի, որը վերականգնվել էր յուրաքանչյուր նախորդ հրդեհից հետո։ 1894 թվականին սկսվել է շինարարությունը, 1897 թվականին կայացել է Սուրբ Գեորգի հիվանդանոցի նոր շենքի բացումը։
Հիվանդանոցային շենքը բաղկացած է մի քանի մասնաշենքերից։ Կառուցվել է կարմիր կլինկերային աղյուսից` նեոգոթիկա ոճով։
Անկյունային ճակատամասը դիտարժան է հեռվից իր երկու աշտարակներով, որոնք մինչև 1945 թվականը ունեին վերնաճակատ։ Վերականգնման ընթացքում վերնաճակատն ու տանիքի վերևում գտնվող այս սալահատակը կորել են և պահպանվել են միայն երկու աշտարակները։ Նախկին բարձր տանիքը փոխարինվել է հարթ տանիքով։ Մուտքը զարդարված է գեղեցիկ գոթական պորտալով։
Կալինինգրադի Մորեխոդնայա 3 հասցեում գտնվող շենքերի համալիրն ընդգրկված է «Կալինինգրադ քաղաք» քաղաքային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։
Ներկայումս հոսպիտալի շենքում և հարակից երկու դպրոցներում տեղակայված է Կալինինգրադի ծովային ձկնարդյունաբերական քոլեջը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
- ↑ Дата 13 сентября порождена опиской, см. Karl Faber. Die Haupt- und Residenz-Stadt Königsberg in Preußen. с.147
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кулаков В.И., Бахтин А.П., Чебуркин Н.И. Памятники истории и культуры Калининграда. — Москва: Лето-Пресс, 2005. — 314 с. — ISBN 5-902425-01-8
- КМРК-Госпиталь Св.Георга Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գեորգի հոսպիտալ կատեգորիայում։ |