Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վսեվոլոժսկ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վսեվոլոժսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2003 |
Holy Mother of God church, Vsevolozhsk Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Վսեվոլոժսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Լենինգրադի մարզում։ Համակարգում է Վսեվոլոժսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը Սանկտ Պետերբուրգում հաստատվել են դրա հիմնադրման ժամանակներից սկսած։ Բուն քաղաքից դուրս՝ ժամանակակից Լենինգրադի մարզում հայկական առաջին համայնքները ձևավորվել են 20-րդ դարի ընթացքում։ Հայեր բնակվում են Վսեվոլոժսկում, Գատչինայում, Սոսնովի Բորում, Վիբորգում և այլուր։ Բացի Վսեվոլոժսկի սուրբ Աստվածածնից, հայկական եկեղեցիներ չունի ոչ միայն Լենինգրադի մարզը, այլև հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի մյուս մարզերը՝ Արխանգելսկը, Վոլոգդան, Մուրմանսկը, Նովգորոդը և Պսկովը։ Հայերը տեղափոխվում են ինչպես ինչպես Խորհրդային Ադրբեջանից և Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր մարզերից, Վրացական ու Հայկական ԽՍՀ-ից։ Հայերի հոսքը Լենինգրադի և սահմանամերձ մարզեր շարունակվում է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նորանկախ Հայաստանից։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1998 թվականի հուլիսի 16-ին, նախաձեռնող խումբը Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու բարեգործ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ գնել է հողամաս նրա շինարարության համար[1]: 2002 թվականի ամռան ընթացքում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են[2]: Եկեղեցին տեղակայված է հայկական նրբանցքում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին մշակութային կենտրոն է, որի հիման վրա անցկացվում են բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ: Աշխատանքներ են տարվում երիտասարդների հետ, ստեղծվում են երաժշտական խմբեր, կազմակերպվում են քաղաքային մասշտաբով միջոցառումներ։ Եկեղեցին նաև քաղաքի հոգևոր կյանքի կենտրոնն է և հավատացյալների հավաքատեղի[3]:
2011 թվականին եկեղեցի է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական նոր եկեղեցի Է օծվել Ռուսաստանում». https://armenpress.am. Սեպտեմբերի 5, 2003.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ռուսաստանի Վսեվոլոժսկ քաղաքում օծվել է սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին». https://nt.am. Սեպտեմբերի 5, 2003.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Армянская апостольская церковь святой Богородицы в Армянском переулке во Всеволожске». https://zoon.ru (ռուսերեն).
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Լատվիա». https://azatutyun.am. Հունիսի 30, 2011.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=