Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նախիջևան)


Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կրոնադավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապետ(ներ) Վ. Սազոնով
Կառուցման սկիզբ 1781
Կառուցման ավարտ 1787

Նոր Նախիջևանի Սուրբ Աստվածածին (Աստվածամոր վերափոխման) եկեղեցի, Նոր Նախիջևան քաղաքի (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում) առաջին հայկական եկեղեցին[1]։ Եկեղեցին քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1930-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին փայտե հայկական եկեղեցին կառուցվել է արդեն 1780 թվականին` քաղաքը հիմնադրելու արդեն հաջորդ տարում։ Այս եկեղեցում օծվել են քաղաքի հայկական մյուս եկեղեցիների հիմնաքարերը։ 1781 թվականի ապրիլի 14-ին տաճարում հանդիսավորությամբ օծեցին չորս եզրաքարեր, որոնք այնուհետև տեղադրվեցին քաղաքի չորս անկյուններում։ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի «Դավթար» ձեռագրի տեղեկությունների համաձայն` Աստվածածնի վերափոխման նոր տաճարը հիմնադրվել է 1781 թվականին, և դրա շինարարությունն ավարտվել է 1787 թվականից ոչ ուշ։ Երրորդ տաճարի շինարարությունը սկսվել է 1819 թվականի մայիսի 18-ին[1]։

Եկեղեցին գտնվում էր Ուսպենսկայա 1-ին փողոցում (այժմ` Պրոլետարական)՝ ժամանակակից թիվ 2 շենքի շրջանում։ Տաճարի հատակագիծն ի սկզբանե հավասարակողմ խաչի տեսքով էր։ Կենտրոնական մասում վեր էր խոյանում գմբեթավոր թմբուկը։ Հարավային և հյուսիսային մուտքերը ձևավորված էին տոսկանյան քառասյուն նախասրահներով։ Կենտրոնական (արևմտյան) մուտքի վրա խոյանում էր զանգակատունը, որը փլուզվեց 1850-ական թվականների սկզբներին: 1856 թվականին ճարտարապետ Ն. Մուրատովի նախագծով տաճարն ընդլայնվեց. ավելացվեց երկհարկանի զանգակատնով նոր մուտք։ Տաճարի կողքին կար փոքրիկ հայկական գերեզմանատուն, որտեղ թաղում էին հայտնի նախիջևանցիներին։ Մասնավորապես, այնտեղ էին թաղված Հովհաննես Պոպովը և Ստեփան Նատալյանը, որոնք զգալի գումարներ էին նվիրաբերել բարեգործական նպատակներով։ Տաճարին կից գործել է Վերափոխման ուսումնարան[1]։

1930-ական թվականներին տաճարը փակվեց և շուտով քանդվեց։ Վերափոխման ուսումնարանի հիման վրա բացվեց թիվ 12 դպրոցը, որի համար կառուցվեց նոր շենք։ Պատերազմից հետո շենքն ընդլայնվեց և այնտեղ բացվեց թիվ 12 պրոֆտեխուսումնարանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 105—107. — ISBN 5-98155-014-7