Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նովոչերկասկ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոչերկասկ և Դոնի զորքի մարզ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1908 |
Հիմնադրված | 1908 |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы ), ուղղափառ (հնածիսական) նախկին տաճար Ռուսաստանի Դոնի զորքի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Կառուցվել է 1908 թվականին, ճարտարապետական ոճը` էկլեկտիկա։ Գտնվել է Պոչտովայա փողոց, 39 հասցեում (այժմ` Պուշկինի փողոց, 41. այդ վայրում ներկայումս հրշեջ ծառայության № 5 մասի շենքն է)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին Նովոչերկասկի հնածիսականները, զգալով ուղղափառ և հնածիսական եկեղեցիների միջև հարաբերությունների ջերմացումը, որը ստեղծվել էր 1905 թվականին Ռուսական կայսրության քաղաքացիներին խղճի, խոսքի, ժողովների և միությունների ազատություն շնորհող ցարական հրովարտակի հրապարակման կապակցությամբ, որոշեցին քաղաքում կառուցել հնածիսական տաճար։ Նրանց վիճակը թեթևացրեց նաև 1906 թվականի դավանանքի ազատության մասին օրենքը[1]։
Այս նպատակով նովոչերկասկցի հնադավան կազակ Դմիտրի Ֆեոդորովիչ Բայդալակովը տաճարի կառուցման համար նվիրաբերեց Պոչտովայա փողոցի իր տան բակը երկու քարե տներով։ Ստանալով նոր եկեղեցի կառուցելու թույլտվությունը` հնածիսականները սկսեցին շինարարությունը և ավարտեցին 1907 թվականին։ Տաճարի ներսը պատկերազարդել է նկարիչ Իվան Ֆեոդորովիչ Պոպովը[2], որը մասնակցել է Դոնի զորքի մայր տաճարի որմնանկարների ստեղծմանը։ Եկեղեցու ներսում, ըստ ժամանակակիցների, ստեղծվել է գեղեցիկ երկնագույն ոսկեզօծ պատկերակալ։ 1908 թվականի հոկտեմբերի 26-ին կայացել է այս հնածիսական տաճարի օծումը, որը կատարել է Մոսկվայից ժամանած հնածիսական արքեպիսկոպոս Յոհան Կարտուշինը, որին օգնել է եպիսկոպոս Թեոդոսիոսը։ Պետական իշխանությունը ներկայացնում էր զորական վարչական ատաման, հեծելազորի գեներալ Ալեքսանդր Վասիլևիչ Սամսոնովը[1]։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին ոչնչացվել է։ Նույն Պոչտովայա փողոցում միմյանցից 300 մետր հեռավորության վրա գտնվել են երկու Նիկոլաևյան եկեղեցիներ. մեկը` ուղղափառ` Նիկոլայի հրապարակում (այժմ` Լևսկու հրապարակ), մյուսը` հնածիսական` Ալեքսանդրի այգու մոտ[1]։ Դրանք նույնպես ավերվել են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմական լուսանկարներ
-
Եկեղեցու արտաքին տեսքը
-
Եկեղեցու ներքին տեսքը
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Епархиальные Ведомости», 1908 год.