Jump to content

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նովոչերկասկ)

Coordinates: 47°24′39″N 40°05′45″E / 47.410896°N 40.095708°E / 47.410896; 40.095708
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1812
Հիմնադրված1812
Քարտեզ
Քարտեզ
47°24′39″N 40°05′45″E / 47.410896°N 40.095708°E / 47.410896; 40.095708

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ նախկին տաճար Ռուսաստանի Դոնի զորքի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Հայտնի է նաև որպես Նիկոլաևյան եկեղեցի (ռուս.՝ Николаевская церковь

Նովոչերկասկ քաղաքի Պոչտովայա փողոցում միմյանցից 300 մետր հեռավորության վրա գտնվել է Նիկոլաևյան երկու եկեղեցի. մեկը ուղղափառ` Նիկոլայի հրապարակում (այժմ` Լևսկու հրապարակ), մյուսը` հնածեսական` Ալեքսանդրի զբոսայգու մոտ[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցու փայտե շենքի հանդիսավոր հիմնարկեքը կայացել է 1810 թվականի օգոստոսի 14-ին և կառուցվել է 1812 թվականին։ Այս տաճարը կառուցվել է Չերկասկի Նիկոլաևյան եկեղեցու հավատացյալների պնդմամբ, որոնց ատաման Մատվեյ Պլատովի հրամանով գրեթե բռնի ուժով տեղահանել էին Նովոչերկասկ։ Եկեղեցու շինարարությանը հետևել է ինժեներ-գնդապետ Եֆիմովը։ Սուրբ Նիկողայոս եկեղեցին օծել է քահանա Յոհան Դոլոտինը 1812 թվականի հուլիսի 22-ին։

Քարե տաճարի շինարարությունը սկսվել է 1821 թվականին, օծվել է 1829 թվականին։ Եկեղեցին ունեցել է երկու կողմնասեղան. աջը` հանուն Սուրբ նահատակ Վարվառայի, և ձախը` հանուն Աստվածածնի Վերափոխման։ Եկեղեցու նախագիծը, որը մշակել է ճարտարապետ Ամվրոսիմովը, ստեղծվել է ամպիր ոճով և իրենից ներկայացրել է մեկհարկանի, մեկգմբեթանի, սպիտակ տաճար քարե զանգակատնով, որը կցակառուցված էր եկեղեցուն։

Տաճարը փակվել է 1935 թվականին, իսկ 1939-ին քանդվել է՝ նրա տեղում պուրակ հիմնելու նպատակով։ Ներկայումս այստեղ է գտնվում Լևսկու հրապարակը, որտեղ 1995 թվականի նոյեմբերի 19-ին տեղադրվել է մեծ փայտե խաչ ի հիշատակ քանդված Նիկոլաևյան եկեղեցու։ Ավելի ուշ այն փոխարինվել է մետաղյա խաչով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Храмы Новочеркасска
  2. «Николаевская церковь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]