Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Միրիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՔաշաթաղի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1682
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1682
Առաջին հիշատակում1682
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Միրիկ)[1] , Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, կառուցվել է 17-րդ դարում։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Մերիկ գյուղի մասին, որտեղ կառուցված է եկեղեցին, պատմական տվյալները շատ քիչ են, իսկ խորհրդային տարիներին ավելի հաճախ հիշատակվել է որպես «Միրիկ»։ Գյուղի անունը նաև հիշատակված է եկեղեցու որոշ արձանագրությունների մեջ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի եզրին՝ հյուսիսային կողմում։ Ըստ շինարարական արձանագրությունների, այն կառուցվել է 1682 թվականին։ Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է։ Եկեղեցու պատերը շարված են կոպտատաշ քարից, իսկ սյուները և անկյունաքարերը՝ սրբատաշ քարերից։ Եկեղեցու պատերի մեջ կարելի է տեսնել ագուցված տապանաքարեր, խաչքարեր, խաչքարերի բեկորներ և քանդակազարդ քարեր։

Եկեղեցին ունի մեկ մուտք հարավային կողմից, որը կառուցված է սրբատաշ սալերով և շքեղ քանդակազարդ պսակով։

Արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտքի բարավորին կա եկեղեցու շինարարական արձանագրությունը[2]՝

Ես` պ(ա)ր(ո)ն Հ(ախ)ն(ա)զարս, շին(ե)ցի ս(ուր)բ Ա(ստուա)ծած(ի)ն եկ(ե)ղ(ե)ց(ի)ս յիշ(ա)տ(ա)կ ինձ եւ իմ ծն(ո)ղ(ա)ցն. հայրն իմ պ(ա)ր(ո)ն (Սար)գսին, եղբ(այ)րն իմ Հ(ա)յկ(ա)զն յ(ի)շ(ե)ցէք ի Ք(րիստո)ս։ Ես Ն(ա)ջարգ(ու)լս` տաւն(ու)տ(է)ր, վեր(ա)կ(ա)ցի ս(ուր)բ եկեղեց(ոյ)ս տ(ուա)ք :Ե: թ(ու)ման յիշ(ա)տ(ա)կ ինձ եւ իմ ծն(ո)ղ(ա)ցն։ Մենք Միր(ի)կի ժ(ողո)վ(ու)րդս տուինք ս(ուր)բ եկ(ե)ղ(ե)ց(ւ)ոյս :Ե: թ(ու)մ(ա)ն` յիշ(ա)տ(ա)կ մեզ եւ մեր ծն(ո)ղ(ա)ցն ի թվին :ՌՃԼ: մէկն

Իսկ եկեղեցու մուտքի շեմքի տապանաքարին հետևյալ արձանագրությունն է՝

Այս է հանգիստ Հախնազարին, թ(վին) ՌՃԳ (1654)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Միրիկ)».
  2. «Միրիկի սուրբ Աստվածածին եկեղեցի». 2021.