Սուրբ Աստվածածին եկեղեցի (Էյուփ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ և Էյուփ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Էյուփ շրջանում[2]։

Իսլամբեյ փողոցի վրա գտնվով այս եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն այն քանդվել է 1785 թվականին։ 1812 թվականին վերաշինվել է փայտից, որն էլ վերանորոգվել է 1841 թվականին։ 1855 թվականին եկեղեցին վերակառուցվել է քարով և կրով[3]։ Եկեղեցու վերակառուցումը հնարավոր է դարձել շնորհիվ Դադյան ընտանիքի աջակցության։ 1926 թվականի վերակառուցման գործում մեծ ներդրում է ունեցել եպիսկոպոս Սմբատ Քազազյանը։ Ստամբուլի Էյուփ (Էյուփսուլթան) շրջանում հայկական եկեղեցի է եղել նաև Նիշանջա թաղամասի Քարայե փողոցում[4]։

Էյուփի Սուրբ Աստվածածինը վերջին անգամ վերանորոգվել է 2000 թվականին և պաշտանմունքի համար վերաբացվել ձեռամբ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի։

Չնայած որ թաղամասում հայերը սակավաթիվ են, սակայն եկեղեցին շարունակում է գործել որպես հայ համայնքի համար աղոթատեղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/surp-asdvadzadzin-ermeni-kilisesi-1-bolge-eski-istanbul/
  2. «Kültür Envanteri - Surp Asdvadzadzin Kilisesi, Eyüp». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  3. Belediyesi, T. C. Eyüpsultan. «Surp Asdvandzadzin Apostolik Ermeni Kilisesi». Surp Asdvandzadzin Apostolik Ermeni Kilisesi (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  4. «Էյուփի հայերը. թուրքական կայքի անդրադարձը 100-ամյա «ապրիլյան ցավերին»». Hayern Aysor (ամհարերեն). 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.