Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արթիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արթիկ) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արթիկ |
Դավանանք | ![]() |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Առաջին հիշատակում | 4-6 րդ դարեր |
Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ փոքր Մարինե եկեղեցի (Արթիկ)[1], Հայ առաքելական եկեղեցի որը գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցուց դեպի արևելք, կառուցվել է 4-6-րդ դարերում։ Այս եկեղեցու հստակ կառուցման տարեթիվը հայտնի չէ, բայց ուսումնասիրելով եկեղեցու հատակագծային առանձնահատկությունները՝ կարելի այն վերագրել 4-ից 6-րդ դարերի կառույցի։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին եռանավ բազիլիկ և գմբեթավոր խաչաձև կառույց է, եկեղեցում պահպանվել է բազիլիկին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն կամարներ ու թաղեր։ Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսամուտների չափերը և բացվածքները նման են այդ դարաշրջանի հուշարձաննեերին։ Եկեղեցու յուրահատուկ հատակագծային հորինվածքը, որը ներքուստ և արտաքուստ խաչաձև է, աչքի է ընկնում իր տարբեր խորության խաչթևերով։ Արևելյան հատվածի խորանավերը խաչթև են և կարճ, իսկ արևմտյանը՝ զգալի խորություն ունի։ Իսկ հարավային և հյուսիսային խաչթևերը միանման են և՛ խորությամբ, և՛ ձևով։
Դրանց արևելյան պատերում կան մեկական խորաձև, կիսաբոլորակ որմնախորշեր, արևելյան խաչթևը գմբեթարդային են, իսկ մյուսները՝ թաղային ծածկերով են, արևմտյան թևը երկար է, շրջապատված է եղել 4-5-րդ դարերին բնորոշ սյունասրահով։ Եկեղեցու մուտքերը արևմտյան և հյուսիսային կողմերում են։ Եկեղեցին քառախորան է, որոնցից հյուսիսաին խորանը դրված է կողմնային խոյակների վրա և ունի պայտաձև տեսք, իսկ մյուս երեքը ունեն կիսաշրջանի տեսք։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՐԹԻԿԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-19