Սուրբ Առաքելոց եկեղեցի (Վան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Առաքելոց եկեղեցի
Սուրբ Առաքելոց եկեղեցի (Վան)
| |
Վանի Քաղաքամեջ թաղամասը․ Ամենաձախ կողմում Սուրբ Առաքելոց եկեղեցու ավերակներն են։ | |
Տեղադրություն | Վան, Տոսպ, Վասպուրական |
---|---|
Աշխարհ | Վասպուրական |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերակ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Սուրբ Առաքելոց եկեղեցի (նաև՝ Սուրբ Առաքյալ եկեղեցի, Սուրբ Առաքելոց վանք[1]), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող, միմյանց կից երկու եկեղեցիներ Վան քաղաքում[2], Քաղաքամեջ թաղամասի գլխավոր հրապարակի հյուսիսային կողմում[1]։ Եկեղեցիները կոչվում էին՝ Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս, որոնք առանձնացված էին իրարից միայն միջնապատով։ Այդ պատճառով վանեցիներն այդ եկեղեցիները սովորաբար անվանել են՝ «ժամը ժամի վրայ» կամ «ջուխտակ ժամը ժեռ քարի վրայ» և «Առաքելոց վանք»[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցիների վրա առկա են Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններ։ Եկեղեցական համալիրի մասին թվագրական վաղագույն հիշատակությունը պահպանվել է Սուրբ Պողոս եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված խաչքարի վրա՝ 960 թվական (հայկական թվականության 409 թվական)։ Եկեղեցիների մասին ձեռագրային առաջին հիշատակությունը 14-րդ դարից է[3]։ 19-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով եկեղեցիները ավերվել են։ 1850-ական թվականներին եկեղեցիներին ենթարկվում էր 197 տուն՝ 1127 անձով[2]։ 1913 թվականի դրությամբ միայն Սուրբ Պողոս եկեղեցին է վերականգնված եղել[4]։ Սուրբ Պետրոս եկեղեցին, նյութական միջոցների բացակայության պատճառով մնացել է կիսավեր[1]։ Եկեղեցիները եղել է գրչության կենտրոն։ Երբեմն հիշատակվել է իբրև վանք[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Վերևում` Սուրբ Առաքելոց եկեղեցու ավերակներն են (2011)․
-
Կենտրոնում` Սուրբ Առաքելոց եկեղեցու ավերակներն են (2011)․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ««Վան քաղաքի պատմաճարտարապետական ժառանգությունը», [[Դավիթ Քերթմենջյան]], 2012, էջ 25-26․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 322 — 1008 էջ։
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Վան, 1915, էջ 15-16․
- ↑ «Kirchen und Moscheen in Armenien und Kurdistan», Walter Bachmann, Wien. 1913, էջ 6-9․