Սուրբ Աննա եկեղեցի (Բուդապեշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Աննա եկեղեցի (Բուդապեշտ)


ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Պատմական երկիրԲուդապեշտ
ԿրոնադավանանքՔրիստոնեություն
Կայքhttp://archivum.piar.hu/felsovizivaros/
Ճարտարապետություն
Ճարտարապետ(ներ)Քրիստոֆ Համոն
Ճարտարապ. ոճբարոկկո
Կառուցման սկիզբ1740
Կառուցման ավարտ1752

Սուրբ Աննայի եկեղեցի (Բուդապեշտ) (հունգ.՝ Szent Anna-plébánia), կաթոլիկ եկեղեցի Բուդապեշտում՝ Դանուբի աջ ափին։ Տեղակայված է Բատյանի հրապարակում, Բուդա ամրոցի տակ։ XVIII դարում իտալական բարոկկո ոճով կառուցված հուշարձան[1]։ Վիզիվարոշի շրջանի համար կատարում է ծխական կաթոլիկ եկեղեցու դերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1740 թվականին հին ճիզվիտական եկեղեցու տեղում նոր եկեղեցու կառուցման նախագիծը կազմել է հունգարացի ճարտարապետ Քրիստոֆա Համոնը։ Եկեղեցու շինարարությունն ավարտել է մեկ այլ հունգարացի վարպետ` Մատյաշ Նեպաուերը, հնարավոր է` շինարարական աշխատանքներին մասնակցություն են ունեցել նաև իտալացի վարպետները։ Եկեղեցին հիմնական շինարարությունն ընթացել է 1753 թվականին, սակայն 1763 թվականին երկրաշարժից վնասվել է։ 1773 թվականին արձակվել է ճիզվիտական ուխտը, ինչի պատճառով վերականգնողական աշխատանքները հետաձգվել են մինչև 1805 թվական։ 1805 թվականին եկեղեցին վերջապես վերականգնվել է և օծվել։ Եկեղեցին հրդեհներից և ջրհեղեղներից չի տուժել։ XX դարի կեսին եկեղեցին ողորմելի վիճակում էր, և նույնիսկ քննարկվել է եկեղեցու քանդման ծրագիրը` տեղում մետրոպոլիտենի երկրորդ գիծ կառուցելու համար[2]։ Սակայն որոշվել է պահպանել եկեղեցին և վերանորոգել այն։ Վերանորոգումը հաջողությամբ անցկացվել է 1970-1984 թվականներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին համարվում է Հունգարիայի լավագույն եկեղեցիներից մեկը[1]։ Եկեղեցու ճակատին տեղադրված է Հավատի, Հույսի և Սիրո, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Հիսուսի և իրեն շրջապատող հրեշտակների արձանները, ինչպես նաև` Բուդայի զինանշանը։ Գերակա դիրք ունեն բարձր աշտարակները, որոնք լավ երևում են և՛ բլուրից, և՛ Դանուբից։ Ներքին հարդարանքի մեջ ուշադրության են արժանի գմբեթի որմնանկարները (1771 թվական, Վոգլ)։ Որմնանկարներն ավելի ուշ են պատկերվել (1938 թվական, Պ.Մոլնար)։ 1773 թվականին վարպետ Կարեն Բեբոի նախագծով կառուցվել է գլխավոր զոհասեղանը։ Եկեղեցում տեղադրված է հին երգեհոն, որը Սուրբ Աննայի եկեղեցի է տեղափոխվել կարմելիտների եկեղեցուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сартакова М.С. Венгрия. — М.: Вокруг Света, 2007. — ISBN 5-98652-117-6
  2. Charles Hebbert,Dan Richardson. The Rough Guide to Budapest. P. 54

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]