Սունգուրլու

Սունգուրլու (թուրքերեն՝ Sungurlu), ներկայումս քաղաքային շրջան Թուքիայի Չորումի նահանգում։ Տեղակայված է Չորում քաղաքից 72կմ հարավ-արևելք։ Քաղաքային շրջանի մակերեսը 2․557 կմ քառ․ է, ծովի մակարդակից բարձրությունը 780մ է։ Կլիման ցամաքային է՝ ամռանը շոգ և չորային, ձմռանը՝ ցուրտ և ձնառատ։ Տարեկան տեղումների քանակը 438,1 մմ է[1]։
| Քաղաքային շրջան | ||
|---|---|---|
| Սունգուրլու | ||
| Sungurlu | ||
| 40°9′39.6″N 34°22′37.2″E / 40.161000°N 34.377000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Չորումի մարզ[2] | |
| Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
| Խոսվող լեզուներ | Թուրքերեն, Հայերեն, Հունարեն | |
| Բնակչություն | 57385 մարդ | |
| Ժամային գոտի | UTC+3[3] և TRS?[3] | |
|
| ||
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Սունգուրլուն գյուղական բնակավայր էր Օսմանյան Կայսրության Սեբաստիայի Նահանգի Յոզգաթի գավառում, Յոզգաթ քաղաքից մոտ 57 կմ հս-արմ, Յոզգաթ-Չորում ճանապարհին։ 1872-73 թթ․ գյունղ ուներ 310 տուն հայ, 250 տուն թուրք և 30 տուն հույն բնակիչ։ 20-րդ դարի սկզբներին հայերը 1275 շունչ էին։ Զբաղվում էին արհեստներով, աոևտրով և երկրագործությամբ։ Արհեստներից զարգացած էին դարբնությունն ու դերձակությունը։ Գյուղի եկեղեցին կոչվում էր սբ․ Աստվածածին։ Հայկական Հայկազյան վարժարանը 19-րդ դ վերջերին ուներ 200 աշակերտ։ Հայերը կոտորվել կամ տեղահանվել են 1915 թ․ Մեծ Եղեռնի ժամանակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sungurlu». corum.ktb.gov.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}:|archive-url=requires|archive-date=(օգնություն) - ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 3,0 3,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
