Սուխումի հայկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուխումի հայկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Աբխազիայի Հանրապետություն և  Վրաստան
Գտնվելու վայրըՍուխում, Վրաստան
Հիմնադրման ամսաթիվ1928
Փակման ամսաթիվ1945

Սուխումի հայկական թատրոն, կազմակերպվել է 1928 թվականին, Աբխազական պետթատրոնին առընթեր՝ Հ․ Շահենի ղեկավարությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է Բ․ Լավրենյովի «Բեկում» պիեսի ներկայացումով։ 1930-1931 թվականներին գեղարվեստական ղեկավարն է եղել Արմեն Արմենյանը։ Բեմադրություններով հանդես են եկել նաև Աբխազական ԻՀ ժողովրդական արտիստուհի Է․ Շահինյանը, Հ․ Մանվելանը և ուրիշներ։

Թատրոնը ելույթներ է ունեցել Բաթումում, Սոչիում և այլուր։ Խաղացանկում եղել են Շիրվանզադեի «Նամուս», «Մորգանի խնամին», «Չար ոգի», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ս․ Բաղդասարյանի «Արյունոտ անապատ», Լ․ Միքայելյանի «Գոշ», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ս․ Լևիտինայի «Դատավճիռ», Ջ․ Զաբարլիի «Սևիլ», «Ցաշար», Շեքսպիրի «Օթելլո», Շիլլերի «Ավազակներ» և այլ պիեսներ։ Թատրոնում աշխատել են՝ է․ Շահինյանը, Լ․ Խշտոյանը, Վ․ Նիկողոսյանը, Բ․ Վարդանյանը, Ա․ Նալչաջյանը, Պ․ Թադևոսյանը, Լ․ Թորոսյանը, Ա․ Ջիդարյանը, Ա․ և Մ․ Սանամյանները և ուրիշներ։ Սուխումի հայկական թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Ա․ Ավետիսյանը։ Թատրոնը փակվել է 1938 թվականին։ 1950-1960 ական թթ․ գործել է դրամատիկական խումբ՝ Ա․ Զիդարյանի ակտիվ մասնակցությամբ։ Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան» և այլ պիեսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 189