Սուլխան-Սաբա Օրբելիանի
Սուլխան-Սաբա Օրբելիանի
վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი
| |
|---|---|
| Ծննդյան անուն |
վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი
|
| Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 4), 1658[1] կամ նոյեմբերի 4, 1658[1] |
| Ծննդավայր | Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ |
| Վախճանվել է | հունվարի 26 (փետրվարի 6), 1725[1] (66 տարեկան) կամ փետրվարի 6, 1725[1][2] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Vsekhsvyatskoye, Հյուսիսային վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, դիվանագետ, բանաստեղծ, գրող, գեղագիր, քաղաքական գործիչ և վանական |
| Լեզու | վրացերեն |
| Քաղաքացիություն | Վրաստան |
| Ուշագրավ աշխատանքներ | A Book of Wisdom and Lies? |
Սուլխան-Սաբա Օրբելիանի (վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი , հոկտեմբերի 25 (նոյեմբերի 4), 1658[1] կամ նոյեմբերի 4, 1658[1], Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ - հունվարի 26 (փետրվարի 6), 1725[1] կամ փետրվարի 6, 1725[1][2], Vsekhsvyatskoye, Հյուսիսային վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն), վրացի գրող, գիտնական, քաղաքական գործիչ։
Պայքարել է օտար զավթիչներից Վրաստանն ազատագրելու համար։ Պարսկաստանի դեմ ուղղված պայքարում Գեորգի 11-րդ-ի պարտությունից հետո դարձել է վանական (1698)։ Իր սան Վախթանգ VI–ի կառավարման ժամանակ վերսկսել է քաղաքական ակտիվ գործունեությունը։ 1724 թվականին Վախթանգ VI-ի հետ տարագրվել է Ռուսաստան։
Օրբելիանին գրել է «Հնարանքի իմաստություն» (հայկական հրատարակություն 1959) առակների ժողովածուն, որտեղ քարոզել է համերաշխություն, արդարամտություն և լուսավորություն, խարազանել է ֆեոդալական հասարակարգի հոռի երևույթները։ Գրել է նաև «Ճանապարհորդություն Եվրոպայում» գիրքը, կրոնական բնույթի մի շարք աշխատություններ։ Կազմել է վրացերենի բառարան։ Վրաց գրական նոր լեզվի սկզբնավորողներից է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոստային նամականիշ, ԽՍՀՄ, 1959 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- С․-С․ Орбелиани, 1658–1958․ Юбилейный сб․, Тб․, 1959․ Հ. Բայրամյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուլխան-Սաբա Օրբելիանիի առակները
- Սուլխան-Սաբա Օրբելիանին աբխազների մասին Արխիվացված 2011-10-10 Wayback Machine
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 585)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլխան-Սաբա Օրբելիանի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1658 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1725 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրացի պոետներ
- Վրացի գիտնականներ
- Վրացի դիվանագետներ
- Վրացի լեզվաբաններ
- Վրացի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով