Սուլլի Մորենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուլլի Մորենո
Zully Moreno por Annemarie Heinrich.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[1][2]
ԾննդավայրVilla Ballester, General San Martín Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էդեկտեմբերի 25, 1999(1999-12-25)[1][2] (79 տարեկանում)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա[1]
Մասնագիտությունդերասանուհի

Սուլեմա Էսթեր Գոնսալես Բորբոն, ավելի հայտնի է որպես Սուլլի Մորենո (իսպ՝. Zulema Esther González Borbón կամ Zully Moreno հոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[1][2], Villa Ballester, General San Martín Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 25, 1999(1999-12-25)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[1])՝ արգենտինացի կինոդերասանուհի, արգենտինական կինոյի ոսկեդարի (1940-1960 թթ.) աստղերից մեկը, որ նկարահանվել է 70-ից ավելի կինոնկարներում՝ արժանանալով լավագույն կինոդերասանուհու համար Արգենտինայի շարժանկարային արվեստի ու գիտությունների ակադեմիայի և կինոյի համար ստեղծագործող իսպանացի գրողների շրջանակի սահմանած մրցանակներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլեմա Էսթեր Գոնսալես Բորբոնը ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսի պրովինցիայի Խեներալ Սան Մարտին Պարտիդո քաղաքի մաս կազմող Վիլլա Բալեստեր քաղաքում: Մանուկ հասակից երազել է դառնալ դերասանուհի, բայց հարկադրված է եղել, դեռ պարմանուհի՝ աշխատանքի անցնել որպես կարող բանվորուհի: Բանն այն է, որ աղջիկը դեռ տասը տարեկան՝ մահացել է հայրը[3], իսկ երբ լրացել է տասնչորս տարին, մահացել նաև ավագ եղբայրը[4], և ընտանիքն ընկել է նյութական դժվարությունների մեջ: Այդուհանդերձ՝ Սուլեման չի հուսահատվել և համառորեն շարունակել է աշխատանք փնտրել թատրոններում՝ զգալով, որ իր կոչումը դերասանուհի դառնալն է: Վերջապես, ճանաչված ռեժիսոր Լուիս Բայոն Էռերան 1938 թվականին նրան մի փոքրիկ դեր է առաջարկել Վոլտերի «Կանդիդ»[5]-ի բեմադրության մեջ[6], որտեղ գլխավոր հերոսուհու դերակատարը կինոաստղի համարում ունեցող Նինի Մարշալն էր: Դրանից հետո միմյանց են հոջորդել Սուլլի Մորանոյի դերակատարումները մի ամբողջ շարք կինոնկարներում, որոնց թվում էին Bartolo tenía una flauta (1939 թ.), Azahares rojos (1940 թ.), De México llegó el amor (1940 թ.) և Orquesta de señoritas (1941 թ.) ֆիլմերը[6]: Ընդ որում՝ վերջինիս նկարահանումների ժամանակ նա ծանոթացել ու մտերմացել է Լուիս Սեսար Ամադորին, ում հետ մի քանի տարի անց ամուսնացել է[7]:

Սուլլի Մորենոն /1950 թ./

Գլխավոր դերակատարումով Սուլլի Մորանոն առաջին անգամ հանդես է եկել En el último piso (1942 թ.) կինոնկարում, ապա խաղացել է Su hermana menor-ոմ, ընդսմին՝ կատարել է նշանավոր Մարթա Լեգրանին հակընդդեմ դերը: Իսկ կինոռեժիսոր Բենիտո Պերոխոյի՝ 1943 թվականին նկարահանած Stella-ում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ Սուլլին արդեն կինոաստղի համբավ է ձեռք բերել: Հոլիվուդյան ոճով, մեծ բյուջեով նկարահանված այդ ֆիլմը, որտեղ դերասանները հանդես են եկել haute couture զգեստներով, գլամուրային փայլով է օծել Մորանոյին՝ ճիշտ և ճիշտ իր ժամանակի մի շարք այլ արտիստուհիների նման[7], և հասցրել է մի յուրօրինակ ոճի, որը հայտնի էր "cine de los teléfonos blancos" «ճերմակ հեռախոսի կինո» անվանումով: Հաջորդել են բազմաթիվ նոր կինոնկարներ, որոնցում Սուլլին դարձել է Արգենտինայի մեծագույն կինոաստղերի խաղընկերը, ներառյալ Պեդրո Լոպես Լագարը, ում հետ խաղացել է Apasionadamente-ում (1944 թ.) և Celos-ում (1946 թ.), Անխել Մագանյան («Nunca te diré adiós»-ում, 1947 թ.) և Արթուրո դե Կորդովան («Dios se lo pague»-ում, 1948 թ.): Այս վերջին ֆիլմը նկարահանել էր Լուիս Սեզար Ամադորին, ում հետ Մորենոն ամուսնացել էր 1947 թվականին: Դա արտասահմանյան առաջին կինոնկարներից մեկն էր, որ ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում:[6][7] Dios se lo pague-ի պրեմիերան կայացել է 1848 թվականի մարտի 16-ին, Մար դել Պլատայի առաջին կինոփառատոնում, որտեղ Մորենոյին շնորհվել է լավագույն կինոդերասանուհու համար Արգենտինայի շարժանկարների և գիտությունների ակադեմիայի կողմից սահմանված մրցանակը[8][8]:

Դերասանուհու ամուսնությունը նշանավորել է նկատելի փոփոխություն դերերի ընտրության և դեպի կինոդիվա նրա ընթացքի մեջ: Եթե նախորդած ժամանակահատվածում՝ 1939-1945 թվականներին խաղացել էր մելոդրամատիկ կատակերգություններում և մարմնավորել ժամանակակից քաղաքաբնակ կնոջ, ապա նոր կինոդերերում ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ողջ աշխարհում կնոջ կարգավիճակում տեղի ունեցած փոփոխությունը, երբ կինն այլևս չէր սահմանափակվում միայն տնային տնտեսությունը վարելով և երեխաներին խնամելով ու դաստիարակելով, այլ նաև դրսևորում էր իրեն որպես աշխարհի մի մասնիկը, որը կարող է որոշումներ կայացնել: Ետամուսնական շրջանի իր կինոդերերում Մորենոն դարձել է նրբագեղության, շքեղության, գլամուրի մարմնացում: Նրա մասնակցությամբ այդ նոր կինոնկարներից շատերը մաքուր մելոդրամաներ են և համարյա միշտ պարունակում են տեսարաններ, որոնցում երեկոյան զգեստով կինը մտնում է խաղատուն (կազինո) կամ թատրոն, ապա կինոխցիկը բավականին երկար ժամանակ ցուցադրում է, թե ինչպես է նա զգեստները հանում՝ մերկացնելով իր գեղեցիկ բարեմասնությունները[9]:

Zully Moreno at the theater ca. 1958

Ճիշտ է, Մորենոն ավելի հաճախ նկարահանվել է ամուսնու ֆիլմերում, բայց, թեկուզ դեպքից դեպք, աշխատել է նաև արգենտինացի նշանավոր այլ կինոռեժիսորների հետ: Նկարահանվել է Մարիո Սոֆիցիի La gata-ում (1947 թ..), Կառլոս Ուգո Քրիստենսենի La trampa-ում[10] (1948 թ.), Կառլոս Շլիպերի Cosas de mujer-ում[10] (1951 թ.), Էռնեստո Արանսիբիայի La mujer de las camelias-ում[11] (1952 թ.): Ի դեպ, այս վերջին կինոնկարում մեծ տաղանդով մարմնավորելով Ալեքսանդր Դյումա-որդու հանրահայտ հերոսուհուն՝ կամելիազարդ կնոջը՝ կինոդերասանուհին երկրորդ անգամ է արժանացել Արգենտինայի շարժանկարների և գիտությունների ակադեմիայի կողմից լավագույն կինոդերասանուհու համար սահմանված մրցանակին[12] (1953 թվականին): Այդ դերակատարման համար նրան շնորհվել է ևս մեկ հեղինակավոր կինոմրցանակ՝ Հոլիվուդի Foreign Press Association-ի կողմից, 1955 թվականին «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջին անգամ տրված Golden Globes-ը[13]:

Արգենտինական արտադրության վերջին ֆիլմը, որտեղ դերակատարումով հանդես է եկել Սուլլի Մորենոն, եղել է 1955 թվականին նրա ամուսնու նկարահանած Amor prohibido[14]:

1955 թվականին, երբ Խուան Պերոնի կառավորությունը Revolución Libertadora-ի կողմից տապալվեց, Ամադորին բանտարկվեց ու կտտանքների ենթարկվեց: Բանտից ազատվելուց հետո նա ու Մորենոն մեկնեցին Իսպանիա[6], որտեղ շարունակեցին իրենց աշխատանքը կինոարտադրության բնագավառում: Մորենոն 1957 թվականին նկարահանվեց կինոռեժիսոր Անտոնիո Ռոմանի Madrugada[9]-ում՝ կատարելով գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանացավ Círculo de Escritores Cinematográficos (CEC)-ի (կինոյի համար ստեղծագործող գրողների շրջանակի) կողմից սահմանված լավագույն կինոդերասանուհու մրցանակին[15]: Այդ նույն տարում Սան Սեբաստիանի կինոփառատոնում նրան շնորհվել է հատուկ մրցանակ և հավաստագիր՝ որպես ամենանրբագեղ կինոդերասանուհու:

1959-1960 թվականներին նա նկարահանվել է Խոսե Մարիա Ֆորկեի La noche y el alba և իր ամուսնու՝ Ամադորիի Una gran señora և Un trono para Cristy ֆիլմերում: 1977 թվականին, ամուսնու մահից հետո, դերասանուհին մշտական բնակության է վերադարձել հայրենի Արգենտինա[6]: Այստեղ նա ղեկավարել է Teatro Maipo-ն, մի կարճ ժամանակ՝ նաև Argentina Sono Film-ը, բայց որոշ ժամանակ անց, երբ Ալցհայմերի հիվանդությունը, որով կյանքի վերջին տարիներին տառապում էր ինքը, խորացել է, նա թողել է այդ աշխատանքները[7]:

Սուլլի Մորենոն մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 25-ին, Բուենոս Այրեսում: Թաղվել է Չակարիտա գերեզմանատանը՝ դերասանների պանթեոնում[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cándida (1939 film)|Cándida (1939)
  • Bartolo tenía una flauta (1939)
  • d Blossoms|Azahares rojos (1940)
  • De México llegó el amor (1940)
  • By the Light of a Star (1941)
  • Girls Orchestra]] (1941)
  • Los martes, orquídeas (1941)
  • Papá tiene novia]] (1941)
  • El profesor Cero (1942)
  • En el último piso (1942)
  • El pijama de Adán (1942)
  • Fantasmas en Buenos Aires (1942)
  • Bajó un ángel del cielo (1942
  • Historia de crímenes (1942)
  • Su hermana menor (1943)
  • Stella (1943 film)|Stella (1943)
  • Apasionadamente (1944)
  • Two Angels and a Sinner (1945)
  • Cristina (film)|Cristina (1946)
  • Celos (film)|Celos (1946)
  • Nunca te diré adiós (film)|Nunca te diré adiós (1947)
Սուլլի Մորենոն Էռնետո Բիանկոյի հետ /1954 թ./
  • The Cat (1947 film)|La gata (1947)
  • God Reward You|Dios se lo pague (1948)
  • The Trap (1949 film)|La trampa (1949)
  • Nacha Regules (1950)[9]
  • Pecado (film)|Pecado (1950)[9]
  • María Montecristo (1951)[9]
  • Tierra baja]] (1951)[9]
  • The Unwanted (1951 film)|The Unwanted]] (1951)
  • Cosas de mujer]] (1951)
  • Me casé con una estrella (1951)
  • La mujer de las camelias (1953)
  • La dama del mar (1954)
  • La calle del pecado (1954)
  • El barro humano (1955)
  • El amor nunca muere (film)|El amor nunca muere (1955)
  • Amor prohibido (1955)
  • Madrugada (film)|Madrugada (1957)[9]
  • Night and Dawn (1958)
  • La noche y el alba (1959)[9]
  • Una gran señora (1959)[9]
  • Un trono para Cristy (1960)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Cinenacional.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. «Murió Zully Moreno» (Spanish)։ Buenos Aires, Argentina: La Nacion։ 27 December 1999։ Վերցված է 10 June 2015 
  4. Cosentino Olga (27 December 1999)։ «El largo adiós» (Spanish)։ Buenos Aires, Argentina: Clarín։ Վերցված է 10 June 2015 
  5. Rist Peter H. (2014)։ Historical dictionary of South American cinema։ Lanham, Maryland: Rowman & Littlefield։ էջ 393։ ISBN 978-0-8108-6082-7։ Վերցված է 10 June 2015 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Zully Moreno, una diva entre divas» (Spanish)։ Buenos Aires, Argentina: Página 12։ 27 December 1999։ Վերցված է 10 June 2015 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Zully Moreno (1920-tual Fundada» (Spanish)։ Buenos Aires, Argentina։ 17 June 2011 
  8. 8,0 8,1 «Excepcional Ciclo de Cine Argentino todos los domingos de mayo» (Spanish)։ Buenos Aires, Argentina: Salta21։ 28 April 2010։ Վերցված է 10 June 2015 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 «Los orígenes de una estrella: las comedias iniciales de Zully Moreno»։ Revista Brasileira de Estudos de Cinema e Audiovisual (Spanish)։ Year 3, Ed 6։ July–December 2014։ Վերցված է 10 June 2015 
  10. 10,0 10,1 Academia nacional de bellas artes (1982)։ Historia general del arte en la Argentina. (Spanish)։ Buenos Aires, Argentina: Academia Nacional de Bellas Artes։ էջեր 32, 44։ ISBN 950-612-000-5։ Վերցված է 10 June 2015 
  11. Ferreira Fernando (1995)։ Luz, cámara... memoria: una historia social del cine argentino (Spanish)։ Buenos Aires: Ed. Corregidor։ էջ 377։ ISBN 950-05-0859-1։ Վերցված է 10 June 2015 
  12. «La Academia de Artes y Ciencias Cinematográficas de la Argentina»։ Boletín de música y artes visuales (Spanish) (Departamento de Asuntos Culturales, Unión Panamericana) (47-58): 31։ 1954։ Վերցված է 10 June 2015 
  13. «Golden Globe Award for Best Foreign Language Film»։ Memim։ Memim։ Վերցված է 10 June 2015 
  14. Plazaola Luis Trelles (1989)։ South American cinema: dictionary of film makers (1st ed.)։ Río Piedras, P.R.: Editorial de la Universidad de Puerto Rico։ էջեր 5–6։ ISBN 0-8477-2011-X 
  15. Coira Pepe (2004)։ Antonio Román: un cineasta de la posguerra (Spanish)։ Madrid: Editorial Complutense։ էջ 199։ ISBN 84-7491-775-1։ Վերցված է 10 June 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]