Ծնվել է Բուենոս Այրեսում, Ռոսարիոյում լավ ճանաչված Պեդրո և Մարիա Անգելա Թրավեսոների ընտանիքում, 1903 թվականին։ Կորցնելով հորը երկու ամսական հասակում` դաստիարակվել է մոր կողմից, ով նրան «Նինի» էր կոչում։ Նրանք տեղափոխվել են Բուենոս Այրեսի Կաբալիտո թաղամաս, երբ Նինին դեռահաս էր։ Այստեղ նա սկսում է իր կարիերան գովազդում։ Նա հանդիպում է միջնակարգ դպրոցի ավագ դասարանի ուսանող, ինժեներ Ֆելիպե Էդելմանին, և նրան ամուսնանում են 1922 թվականին, իրենց միակ դստեր` Անջելեսի ծնունդից մի քանի ամիս անց։ Երջանիկ իրադարձությունից հետո անժամանակ մահանում է նրա մայրը։ Ամուսինը տարվում է խաղամոլությամբ, և ֆինանսական խնդիրների բախվելով` զույգը բաժանվում է։ Նինին նորից է ամուսնանում[3]։
1933 թվականից աշխատանքի է անցել La Novela Semanal կանացի հայտնի ամսագրում։ Աշխատակցել է նաև Sintonía ռադիոհաղորդմանը որպես ժամանցային իրադարձությունների քննադատ և հրապարակախոս մինչև 1934 թվականը և մասնակցել է մի շարք այլ ռադիոհաղորդումների։ Լինելով բազմալեզու և բեղմնավոր գրող` նա սկսում է իր հոդվածներն ստորագրել որպես «Միթցի»։ 1936 թվականին հանդիպում է իր երկրորդ ամուսնուն` Մարսելո Սալսեդոյին։ Շուտով նա սկսել է հայտնվել Բուենոս Այրեսի թատրոնում, որտեղ մարմնավորում էր երկու սատիրկ կերպարների` Կանդիդային (Cándida) և Կատիտային (Catita): Այդ ժամանակ նա վերցում է մեկ այլ, Նինի Մարշալ, կեղծանունը[4]։
Այս դերերի շնորհիվ 1937 թվականին ստանում է Sensación Radiofónica մրցանակը Sintonía-ում իր աշխատանքի համար, ինպչես նաև` 1938 թվականին ֆիլմում նկարահանվելու աշխատանքի հրավեր է ստանում Էնրիկե Սուսինիի Լումիտոն ստուդիայում[5]։ «Աշխատող կանայք» (իսպ.՝ Mujeres que trabajan) կատակերգությունում հաջող մարմնավորած Կատիտայի դերից հետո նա հաջորդ տարի առաջարկություն է ստանում խաղալու Cándida ֆիլմում, որի համար նա նաև սցենար է գրում[6]։ Նրա շեշտված կերպարներն ու ազգային հումորի օգտագործումն իհարկե առանց չարախոսությունների չէին անցնում։ Արգենտինայում այդ ժամանակ իշխող պահպանողական կառավարությունը հրամայում է արգելել նրա ելույթները ռադիոյում 1940 թվականին, իսկ 1943 թվականին արգելք է դրվում նաև նրա կինոգործունեության վրա, ինչի արդյուքնում դերասանուհին հեռանում է Մեքսիկա[7]։ Նախագահ Խուան Պերոնի 1955 թվականի հեռացումից հետո Մարշալը վերադառնում է Արգենտինա և երկրից հեռանալուց հետո ստանում է իր առաջին դերը Խուլիո Սարասենիի «Կատիտան տիկին է» (իսպ.՝ Catita es una dama) կատակերգությունում (1956)։ Շարունակելով իր գործունեությունը ռադիոյում և թատրոնում, նա կերտում է մի շարք կատակերգական կերպարներ, որոնց շարքում են Կոսմեն, Դոնա Կատերինան, Դոնա Պոլան, Մինգոն, ազնվական Մոնիկա դե Պարդո Ունզուե Կրոստոն, Նինա Յովիտան, Պեդանտինան, Սաբելոտոդոն և Ուրսիլինան (բոլորը սատիրիկ կարծրատիպային կերպարներ են, որոշները` արական սեռի)[3]:Խաղացած վերջին դերը եղել է «Իմ ընտանիքը գեղեցիկ է» (իսպ.՝ ¡Qué linda es mi familia!) ֆիլմում։ 1981 թվականին ստացել է Կոնեքս մրցանակ[5] և թողել է շոու բիզնեսը հաջորդ տարի։ Իր հիշողությունները հրատարակել է գրքով 1985 թվականին։ Իր ընկերոջ` դրամատուրգ Անտոնիո Գասալայի համար հիշողությունները պիեսի տեսքով վերահրատարակել է 1988-ին։ 1989 թվականին ճանաչվել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի։ Պարգևը նա ստացել է ոչ թե քաղաքապետից, այլ նոր ընտրված նախագահ Կարլոս Մենեմից, ով ներողություն է խնդրել այն ճնշումների համար, որոնց դերասանուհին ենթարկվել է 40 տարի առաջ։ Արգենտինական հումորի երեք սերունդների «մեծ տիկին» Նինա Մարշալը մահացել է Բուենոս Այրեսում, 1996 թվականին, 92 տարեկան հասակում։