Սուզանա Վիեյրա
![]() պորտ.՝ Susana Vieira | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1942 (80 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Սուզանա Վիեյրա (պորտ.՝ Susana Vieira, լրիվ անունը՝ Սոնյա Մարիա Վիեյրա Գոնսալվիշ (պորտ.՝ Sônia Maria Vieira Gonçalves), օգոստոսի 23, 1942, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնյա Մարիա Վիեյրա Գոնսալվիշը ծնվել է Սան Պաուլոյում, դիվանագետների ընտանիքում։ Նա ստացել է լավ կրթություն։ Սկզբում ցանկանում էր դառնալ բալետի պարուհի, սակայն հետո փոխել է որոշումը և սկսել հետաքրքրվել կինոյով։
Հեռուստատեսությունում իր նորամուտը կատարել է 1962 թվականին։ Խաղացել է 50-ից ավել սերիալներում։
Առաջին անգամ ամուսնացել է ռեժիսոր Ռեժիս Կարդոզի հետ։ Սակայն համատեղ կյանքը չի հաջողվել, և զույգը բաժանվել է։ Այդ ամուսնության ընթացքում նրանք ունեցել են որդի՝ Ռոդրիգոյին։ Երկրորդ ամուսինը պրոդյուսեր էր։
2006 թվականի սեպտեմբերի 30-ին Սուզանան ամուսնացել է երրորդ անգամ ոստիկանության աշխատակից Մարսելու Սիլվայի հետ, ով նրանից փոքր էր 28 տարով։ Նրանք ծանոթացել էին նույն թվականին դիմակահանդեսի ժամանակ։ Այս ամուսնությունն ավարտվել է մեծ սկանդալով։ 2008 թվականի նոյեմբերի 1-ին Սուզանան հայտնաբերել է, որ իր ամուսինը դավաճանում է իրեն, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 11-ին ամուսնուն գտել են Մարսելում մահացած։ Մահվան պատճառը կոկայինի չարաշահումն էր[1]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հավերժական գիշեր (1962) — Թաիշ
- Միայն ճշարտություն (1962)
- Terror nas Trevas (1963)
- Almas de Pedra (1966) — Նանա Ռամալյու
- Արծաթի հանք (1966) — Ժուանինա
- Ninguém Cré em Mim (1966) — Մարիսա
- Փոքրիկ Կարենը (1966) — Կարեն
- Աստղերի լռությունը (1967) — Սիլվիա
- Վագրեր (1968)
- Վերջին վկան (1968) — Թինա
- Առանց Աստծու սիրո (1968)
- Seu Único Pecado (1969)
- Algemas de Ouro (1969) — Թիդի
- A Próxima Atração (1970) — Ռեժինա
- Պիգմալիոն 70 (1970) — Կանդինիա
- Սիրելի (1971) — Նելիտա
- O Bofe (1972) — Մարիլենի
- Սուր (1974) — Թինա
- Զույգ (1975)
- Վերելք (1975) — Կանդիդա
- Երկու կյանք (1976) — Կլաուդիա
- Anjo Mau (1976) — Նիսի Նորոնյա
- Ժառանգորդուհի (1978) — Մարինա
- Մի՞թե ես քեզ չեմ ասել (1978) — Լուսիանա
- Հսկաները (1979) — Վրիդիանա
- Պարիր ինձ հետ (1981) — Պաուլա
- Ո՞վ չի սիրում Մատին (1982) — Լաուրա
- Նրանք նրանց (1982) — Վանեսսա
- Մենք երբեք այսքան երջանիկ չենք եղել (1984) — Լեոնոր
- Բարձր կողմ (1984) — Ժիլդինյա
- Լրացուցիչ երազանքներ (1985)
- Մեքենայություն (1986) — Ամանդա
- Օղակ (1987) — Մարթա
- Մանեքենուհի (1989) — Բարբարա
- Փրկարար (1989) — Ժիլդա
- Սիրո լիալուսին (1990) — Լաիշ Սաուտու Մայա
- Boca do Lixo (1990)
- Anos Rebeldes (1992) — Մրիանա
- Գիշատիչ (1993) — Ռուբրա Ռոզա
- Մերձարևադարձուհու գաղտնիքը (1993) — Կարիտա Ասունսաու
- Նոր զոհ (1995) — Անա Կարվալյու
- Salsa e Merengue (1996) — Դոլորիշ
- Բակապահը (1996) — Լաուրա
- Հանուն սիրու (1997) — Բրանակ
- Դաժան հրեշտակ (1997) — Նոր դայակ
- Նրա հոգու երաժշտությունը (1999) — Սյուզետ Ֆոնտեն
- Օդային ամրոցներ (1999) — Գոնսալա
- Հովանավորուհի (2001) — Դորոտեիա Լոպես Սինտրա (Դոդո)
- Կանայք սիրո մեջ (2003) — Լորենա
- Ճակատագրի տիրուհին (2004) — Մարիա Դու Կարմու
- Հարազատ հոգի (2005)
- Երկու դեմք (2007) — Բրանկա Մարիա Բարրետու Պեսսոա դի Մորաեշ
- Մերձարևադարձային դրախտ (2007)
- Հիսունամյակը (2009) — Լառա Ռոմերու
- Արյունակցական կապեր (2010) — Լառա Ռոմերու
- Լառան երեքի միջով (2011) — Լառա Ռոմերու
- Անկոչ հյուրեր (2012) — Այվոն
- Սեր կյանքի հանդեպ (2013) — Պիլար
- Խաղի կանոն (2015) — Ադիսաբեբա դես Սանտոս Սթյուարթ
- Այդպիսի ժամանակ էր (2017) — Կոռա Դումնտե
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Դեր | Արդյունք |
1975 | Prêmio APCA | Լավագույն դերասանուհի | Սուր | Հաղթանակ[2] |
1976 | Վերելք | Հաղթանակ | ||
1976 | Troféu Imprensa | Բրազիլական հեռուստատեսության թագուհի | Հաղթանակ[3] | |
1997 | Prêmio Extra de Televisão | Հանուն սիրո | Հաղթանակ | |
2003 | Prêmio Conta Mais | Կանայք սիրո մեջ | Հաղթանակ | |
Troféu Leão de Ouro | Հաղթանակ | |||
Troféu Imprensa | Առաջադրված | |||
2004 | Melhores do Ano | Ճակատագրի տիրուհին | Հաղթանակ | |
2004 | Prêmio Extra de Televisão | Ճակատագրի տիրուհին | Հաղթանակ | |
2004 | Prêmio Contigo! | Լավագույն Էկրանային զույգ | Ճակատագրի տիրուհին | Հաղթանակ |
2005 | Troféu Imprensa | Լավագույն դերասանուհի | Ճակատագրի տիրուհին | Առաջադրված |
2008 | Prêmio Contigo! | Երկու դեմք | Հաղթանակ | |
2010 | Prêmio Contigo! | Ձեռքբերումներ կարիերայում | Հաղթանակ | |
2013 | Prêmio Extra de Televisão | Լավագույն դերասանուհի | Սերը կյանքի հանդեպ | Առաջադրված |
2013 | Melhores do Ano | Սերը կյանքի հանդեպ | Առաջադրված | |
2014 | Troféu Internet de 2014 | Սերը կյանքի հանդեպ | Առաջադրված | |
2014 | Brazilian International Press Awards | Ձեռքբերումներ կարիերայում | Հաղթանակ | |
2014 | ATV | Հաղթանակ[4] | ||
2015 | Troféu Mario Lago | Հաղթանակ[5] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ex-marido de Suzana Vieira é encontrado morto — O Globo»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-10-ին։ Վերցված է 2018-08-26
- ↑ «Prêmio APCA»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-29-ին։ Վերցված է 2018-08-26
- ↑ Rainha de Televisao Brasileira
- ↑ Susana Vieira actriz de Globo
- ↑ Troféu Mario Lago
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուզանա Վիեյրան Dramaturgia Brasileira կայքում
|