Սուզահավեր
Սուզահավեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Gaviiformes
Wetmore & Miller, 1926
|
||||||||
Հոմանիշներ | ||||||||
Colymbiformes Sharpe, 1891 |
Սուզահավեր (Gaviiformes), թռչունների կարգ։ Ընդգրկում է 1 ընտանիք, 1 սեռ, 5 տեսակ։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոշոր թռչուններ են։ Մարմինը ձգված է, մինչև 70 սմ երկարությամբ, զանգվածը 1,2-4,5 կգ է։ Կտուցն ուղիղ է, սուր, պոչը կարճ։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով։ Փորը սպիտակ է, մեջքը՝ սև, սպիտակ բծերով կամ գորշ։ Ջրային, լավ լողացող և սուզվող թռչուններ են։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում են հիմնականում ձկներով, ինչպես նաև, փափկամորթներով խեցգետնակերպերով, որդերով, երբեմն՝ բույսերով։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնոգամ են։ Դնում են սովորաբար 2 ձու։ Թխսում են և՝ էգը, և՝ արուն (25-29 օր)։ Ձմռանը չվում են։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի տունդրայի և անաաոային գոտիներից մինչև ամենահեոավոր հյուսիսային կղզիները (Ասիայում նաև տափաստանային լճերում և հարավային սիբիրյան լեռներում)։
Հայաստանում որպես հազվագյուտ ձմեռող տեսակներ գրանցված են Սևանի ավազանում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 182)։ ![]() |