Սոցիալական էկոլոգիա
Գոյություն ունեն սոցիալական էկոլոգիայի մի քանի սահմանումներ։ Սոցիալական էկոլոգիան գիտական դիսցիպլինա է, որը դիտարկում է փոխհարաբերությունները «հասարակություն-բնություն» համակարգում, ուսումնասիրելով մարդկային հասարակության և բնական միջավայրի փոխազդեցությունն ու փոխկապակցվածությունը։ Բայց նման սահմանումը չի արտացոլում այս գիտության բուն էությունը։ Սոցիալական էկոլոգիան ներկայումս ձևակերպվում է որպես մասնավոր անկախ գիտություն՝ ուսումնասիրության որոշակի առարկայով, մասնավորապես.
- Սոցիալական խավերի ու խմբերի հետաքրքրությունների շարքն ու յուրահատկությունները, ովքեր օգտագործում են բնական ռեսուրսները։
- Տարբեր սոցիալական խավերի ու խմբերի էկոլոգիական խնդիրների ընկալումը և բնօգտագործման կարգավորմանը ուղղված միջոցները։
- Բնապահպանական միջոցառումների առանձնահատկություններն և սոցիալական խավերի ու խմբերի շահերի հաշվառում և օգտագործում։
Այսպիսով սոցիալական էկոլոգիան գիտություն է՝ վերաբերող սոցիալական խմբերի շահերին, բնօգտագործման ոլորտում։
Սոցիալական էկոլոգիայի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական էկոլոգիան լինում է՝
- Տնտեսական
- Ժողովրդագրական
- Ուրբանիստական
- Ֆուտուրոլոգիական
- Իրավական
Հիմնական խնդիրներն ու նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական էկոլոգիայի հիմնական խնդիրն է ուսումնասիրել մարդու շրջակա միջավայրի վրա ազդեցության մեխանիզմների և այն վերափոխումները, որոնք մարդկային գործունեության արդյունք են։ Սոցիալական էկոլոգիայի խնդիրները բաժանվում է երեք հիմնական խմբի՝
- Գլոբալ մասշտաբի - բնակչության և ռեսուրսների գլոբալ կանխատեսումը ինտենսիվ արդյունաբերական զարգացման պայմաններում (գլոբալ էկոլոգիա) և քաղաքակրթության զարգացման հետագա ուղիների սահմանում։
- Ռեգիոնալ մասշտաբի - առանձին էկոհամակարգերի ուսումնասիրում ռեգիոնների և շրջանների մակարդակով(ռեգիոնալ էկոլոգիա)։
- Միկրոմասշտաբի – հիմնական հատկանիշներն ուբաղադրատարրերը ուսումնասիրում կյանքի քաղաքային պայմաններում (քաղաքի էկոլոգիա կամ քաղաքի սոցիոլոգիա)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- glossary.ru Արխիվացված 2011-05-20 Wayback Machine
- na5.ru Արխիվացված 2011-11-02 Wayback Machine
- Сайт лотоса Արխիվացված 2012-03-09 Wayback Machine
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 23)։ |