Հատբեկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սովորական հատբեկիչից)
Հատբեկիչ
Հատբեկիչ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Սերինոսներ
Ցեղ Հատբեկիչներ
Տեսակ Սովորական հատբեկիչ
Լատիներեն անվանում
Coccothraustes coccothraustes
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179169
NCBI 37608

Հատբեկիչ, (լատ.՝ Coccothraustes coccothraustes), սերինոսների ընտանիքի թռչուն։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 18 սմ է, թևերի բացվածքը՝ 29-33 սմ, կենդանի զանգվածը՝ 49-57 գ։ Թվացյալ ծանրամարմին ու կարճապոչ թռչուն է, պոչի ծայրը՝ սպիտակ, թևին՝ սպիտակ և դարչնագույն-նարնջագույն մեծ շերտ, կտուցը հզոր է։ Թռիչքի պահին նկատելի է առաջնային փետուրների սպիտակ շերտը։ Բնադրման շրջանում հասունի կտուցը մուգ է։ Արուի գլուխն ու վիզը սև են, դարչնագույն-նարնջագույն և մոխրագույն հատվածներով, կենտրոնական թափահարողները՝ կապույտ-սև փայլով։ Էգի գլուխն ու վիզը ավելի խամրած են, թևի կենտրոնական փետուրները՝ մոխրագույն երիզով։ Հետբնադրման շրջանում արուի և էգի փետրածածկն ավելի խամրած է, կտուցը՝ դեղնավուն։ Երիտասարդը հասունից ավելի խամրած է և ավելի դարչնագույն, մարմինը ներքևից՝ դարչնագույն պտերով ու զոլերով։ Բավական թաքնված թռչուն է։

Բնակություն[խմբագրել]

Հաճախ հանդիպում է ընտանեկան փոքր խմբերով՝ ծառերի սաղարթի միջով կամ վրայով թռչելիս։ Սովորաբար կերակրվում է ծառերի սաղարթի բարձր և խիտ հատվածում կամ անտառի սավանում։ Բնակվում է սաղարթախիտ անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է սերմերով, պտուղներով, բողբոջներով, որոշ անողնաշարավորներով։ Հասուն էգերը գրանցվում են հունվարի վերջից մարտի սկիզբը, լիարժեք երգող արուները՝ փետրվարի 2-րդ կեսից։ ՀՀ-ում տարածված է հիմնականում հյուսիսային շրջանների խառը և սաղարթավոր անտառներում։

Բնադրում[խմբագրել]

Բնի կառուցումն սկսվում է մարտի վերջին տասնօրյակից։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, չոր ճյուղերից։ Բնադրում է սովորաբար խիտ թփերի կամ պտղատու ծառերի վերին սահմանում։ Դնում է 24 մմ տրամագծով, բաց կապույտ՝ դարչնավուն սև պտերով ու գծիկներով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ մայիսին՝ 14 օր։ Կրկնակի բնադրման դեպքում հունիսին հայտնվում են թարմ ձվերով բներ։ Հունիսի 3-րդ տասնօրյակից ձագերը դուրս են գալիս բնից և ընդհանուր երամներ են կազմում սերինոսների այլ տեսակների հետ։ Գունագեղ փետրավորման, կեցվածքի, հզոր կտուցի և վանդակային պայմաններին հարմարվելու շնորհիվ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում։

Պատկերասրահ[խմբագրել]

Hawfinch foraging, de Cocksdorp, Netherlands (2011)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png