Սովետ Աղոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովետ Աղոյան
Սովետ Աղոյան.jpg
Ի ծնե Սովետ Բենիամինի Աղոյան
Ծնվել է 1924 մարտի 14
Ծննդավայր Լենինական
Վախճանվել է նոյեմբերի 5, 1992(1992-11-05) (տարիքը 68)
Մահվան վայր Մոսկվա
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Անդամակցություն ԽՍՀՄ նկարիչների միություն

Սովետ Բենիամինի Աղոյան (1924, մարտի 14, Լենինական - 1992, նոյեմբերի 5, Մոսկվա), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետ Աղոյանը ծնվել է 1924 թվականին, Լենինականում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Որպես նկարիչ հանդես է եկել մի շարք թատերական ներկայացումներում և ֆիլմերում։ Աշխատել է «Մոսֆիլմ» և Խորհրդային այլ կինոստուդիաների հետ։ Հեղինակել է նաև բնանկարներ։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում։ Մահացել է Մոսկվայում[1][2]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թ. «Գանգստերները օվկիանոսում», բեմադրող նկարիչ
  • 1986 թ. «Զինա Զինուլյա»
  • 1983 թ. «Վանդակ դեղձանիկների համար»
  • 1982 թ. «Ուղևորությունը հաճելի կլինի», բեմադրող նկարիչ
  • 1981 թ. «Պատասխան քայլ», բեմադրող նկարիչ
  • 1980 թ. «Եթե ես լինեի տնօրենը»
  • 1980 թ. «Արտակարգ հանգամանքներ»
  • 1978 թ. «Հատուկ ուշադրության գոտում»
  • 1970 թ. «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները»
  • 1969 թ. «Հեռավոր ձյուների արձագանքը»
  • 1968 թ. «Գրականության դաս», բեմադրող նկարիչ
  • 1966 թ. «Աղջիկը գնդակի վրա», բեմադրող նկարիչ
  • 1963 թ. «Դու մենակ չես»
  • 1957 թ. «Հասարակ մարդ»
  • 1956 թ. «Հյուրը Կուբանից», բեմադրող նկարիչ

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թ. «Ուղևորությունը հաճելի կլինի»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի Կարմիր, Ուշակովի անվան, Բուդապեշտի գրավման, Վիեննայի գրավման, Բելգրադի ազատագրման, Գերմանիայի դեմ հաղթանակի և այլ մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]