Սովետսկայա Լիտվա
Սովետսկայա Լիտվա | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | ռուսերեն |
Հիմնադրվել է | 1940 |
Երկիր | Լիտվա |
Հրատարակման վայր | Պուլաու Կաունա |
Հրատարակության պատմություն | 1940-ից մինչ 2000–ականների սկզիբ |
Հաճախականություն | ամեն օր |
ISSN | 0233-3635 |
«Սովետսկայա Լիտվա» (ռուս.՝ Советская Литва, թարգմ.՝ «Խորհրդային Լիտվա»), խորհրդային և մասամբ հետխորհրդային շրջանի ռուսալեզու թերթ Լիտվայում։ Հանիսացել է Լիտվայի կոմկուսի ԿԿ-ի, Լիտվական ԽՍՀ Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի օրգանը։
Լույս էր տեսնում 1940 թվականից, Վիլնյուսում (1-ին համարը՝ «Տրուժենիկ», Կաունասում)։ 1941—1944 թվականներին հրատարակությունը ընդհատվել է։ 1989 թվականներին, ԽՍՀՄ պետությունների անկախացման գործընթացի ընթացքում վերանվանվել է «Էխո Լիտվի» (ռուս.՝ Эхо Литвы, չշփոթել լիտվեերեն նույնանուն լիտ.՝ «Lietuvos aidas» թերթի հետ)։ Լիտվայի կոմկուսի ռուսամետ մասը, առանձնանալով իր անկախությունը Մոսկվայից հայտարարած Լիտվայի կոմունիստական կուսակցությունից, Մոկսվայից, թերթի խմբագրության նախկին մի մասի ուժերով սկսեց թողարկել թերթը հին անվամբ, որը տպագրվում էր Մինսկում, Բելառուսի կոմունիստական կուսակցության օգնությամբ, 35000 տպաքանակով և տարածվում ոչ պաշտոնապես։ Հիմնական խմբագրության առարկությունների և դատական գործընթացներից հետո, այդ նոր թերթը թեթևակի փոխեց անունը, դառնալով «Լիտվա Սովետսկայա» (ռուս.՝ Литва Советская)։
Լիտվայի անկախության վերականգնումից հետո հրատարակվում էր «Էխո Լիտվը» հրատարակության կողմից, և ինչ–որ շրջանում Լիտվայի միակ ռուսերեն թերթն էր։ Թերթը փակվել է 2000–ականների սկզբին, տնտեսական պատճառներով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվայի մամուլ Արխիվացված 2010-11-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 14)։ |