Սոսնձաներկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսնձաներկով կատարված աշխատանք

Սոսնձաներկեր, անօրգանական և օրգանական պիգմենտների կախույթներ թաղանթ առաջացնող՝ սոսնձող նյութերի (թաղանթանյութերի էթերներ և էսթերներ, պոլիվինիլսպիրտ, օսլա, կազեին, կենդանական սոսինձներ) ջրային լուծույթներում։ Պարունակում են նաև լցոններ՝ կավիճ, կաոլին, գիպս։

Օգտագործվում են բետոնե, աղյուսե, փայտե և սվաղապատ մակերևույթները ներկելու (վրձնով, ներկագլանով, փոշեցրմամբ) համար։ Սոսնձաներկեր առաջացնում են ծակոտկեն և ջրաթափանց գեղատես (մետաքսափայլ կամ փայլատ) ծածկույթներ, որոնք չեն խանգարում ներկված առարկայի (օրինակ՝ թաց սվաղի) չորացմանը։ Քաղաքացիական և արդյունաբերական շինարարության մեջ սոսնձաներկեր օգտագործում են հիմնականում շինությունների ներսում, ավելի կայուն (կազեինային սոսնձաներկեր)՝ շենքերի ճակատները ներկելու և զարդարելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 512