Սոն Չեյոն
Սոն Չեյոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 손채영 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 손채영 |
Ծնվել է | ապրիլի 23, 1999[1] (24 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգչուհի և pop singer |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Հանլիմ բազմարվեստ դպրոց |
Անդամակցություն | Twice |
Ստորագրություն | |
![]() |
Սոն Չե Յոն (կորեերեն՝ 손채영, ապրիլի 23, 1999[1], Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Չեյոն[2]), հարավկորեացի երգչուհի և ռեփեր։ Համարվում է գլխավոր ռեփեր և բեք-վոկալիստ Twice խմբում։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1999-2014: Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոն Չե Յոնը ծնվել է 1990 թվականի ապրիլի 23-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Նա բացի ծնողներից ունի նաև կրտսեր եղբայր՝ Չոնհան[3]։ Լինելով վեցերորդ դասարանցի՝ Չեյոնը ընդունվում է պարային ակադեմիա։ Նա այնտեղ պարապել է մեկ տարի՝ մինչև 2012 թվականի հունիսի 6-ը, հետո միանում է JYP Entertainment-ին։ Նախդեբյուտային ժամանակներում նկարահանվել է miss A-ի «Only You» և Got7-ի «Stop Stop It» երգերի տեսահոլովակներում[4]։
2016 թվականի մարտին Քիմ Դահյոնի հետ ընդունվում է Հանլիմ արվեստների ավագ դպրոց[5]։ 2019 թվականի փետրվարի 12-ին Չժոու Ցզըյուի հետ ավարտում է այն[6]։
2015-ներկա։ «Sixteen», Twice-ի դեբյուտը և մենակատարության սկսելը[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապիլին հայտնի է դառնում, որ JYP-ին Mnet-ի հետ միասին սկսել է «Տասնվեց» (անգլ.՝ Sixteen) ռեալիթի շոուի նկարահանումները, որտեղ տասնվեց աղջիկ պայքարելու են նոր կանանց խումբ Twice-ում դեբյուտելու համար, որի վերջնական արդյունքում խմբում դեբյուտելու են յոթ հոգի։ Չեյոնը նույնպես մասնակցում էր այդ ռեալիթի շոուո[7]։ Բոլոր դրվագների ընթացքում Չեյոնը եղել է ամենահայտնի մասնակիցներից մեկը և վերջում հայտնվել է խմբում, բայց վերջին վայրկյանին Պակ Չին Յոնը փոխել է որոշումը, և Twice-ի կազմ մտել են 9 մարդ – ավելացվել են Մոմոն և Ցզըյուն[8][9]։
Twice-ի դեբյուտը եղավ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին The Story Begins մինիալբոմով[10]։ Նկատելի հայտնիության խումբը հասնում է 2016 թվականին «Cheer Up» սինգլով, որը Կորեայում հիթ է դառնում և խումբը Mnet Asian Music Awards-ի ժամանակ հաղթում է «Տարվա Երգ» անվանակարգում, որը դառնում է խմբի պատմության մեջ առաջին դեսանը[11]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին դառնում է Twice-ի երկրորդ մասնակիցը, ով թողարկել է իր սեփական «Մեղեդու ծրագիրը» (անգլ.՝ Melody Project), որտեղ «Alone» սինգլն է կատարում[12]։
Հեղինակությունը երգեր գրելուց[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Արտիստ | Ալբոմ | Երգ |
---|---|---|---|
2016 | Twice | Page Two | «Precious Love» |
2017 | Signal | «Eye Eye Eyes» | |
Twicetagram | «Missing U» | ||
«Don't Give Up» | |||
2018 | What Is Love? | «Sweet Talker» | |
Yes or Yes | «Young & Wild» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://twicejapan.com/feature/profile
- ↑ «TWICE’s Chaeyoung Profile on Naver»։ Naver։ Վերցված է March 12, 2019
- ↑ «Meet The Siblings Of All The TWICE Members»։ Koreaboo։ Վերցված է March 12, 2019
- ↑ «Here’s How Each TWICE Member Was Discovered, And Signed To JYP»։ Koreaboo։ Վերցված է March 12, 2019
- ↑ «TWICE Member Chaeyoung Enrolls At Hanlim Multi Art School»։ KPop Starz։ Վերցված է March 12, 2019
- ↑ «TWICE's Tzuyu, Chaeyoung and others attend graduation ceremony»։ Youhap News։ Վերցված է March 12, 2019
- ↑ «‘Sixteen’ compete for spot in JYP’s next girl group»։ The Korea Herald։ Վերցված է March 11, 2019
- ↑ «JYP Entertainment further explain their decision to add Momo and Tzuyu»։ All K-Pop։ Վերցված է March 11, 2019
- ↑ «'식스틴' JYP의 미래 짊어질 9인, 걸그룹 트와이스 탄생[종합]»։ Nate։ Վերցված է March 11, 2019
- ↑ «JYP Drops First Teaser and Announces Debut Date for TWICE»։ Soompi։ Վերցված է March 11, 2019
- ↑ «TWICE Wins Song Of The Year For 3rd Year In A Row At 2018 MAMA»։ Soompi։ Վերցված է March 11, 2019
- ↑ «Simak Penampilan Chaeyoung Di MV Cover Lagu 'Alone' Milik Dalchong Cheeze Di Video Berikut»։ Wow Keren։ Վերցված է March 12, 2019