Քիմ Դահյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիմ Դահյոն
180717 열린음악회 트와이스 (14).jpg
Ծննդյան թիվ՝մայիսի 28, 1998(1998-05-28) (21 տարեկան)
Ծննդավայր՝Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի

Քիմ Դա Հյոն (կորեերեն՝ 김다현, մայիսի 28, 1998(1998-05-28), Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Դահյոն[1]), հարավկորեացի երգչուհի և ռեփեր։ Twice խմբի ռեփեր և սաբ-վոկալիստ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998−2014: Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահյոնը Melon Music Awards-ում, 2017 թվականի դեկտեմբերին

Քիմ Դա Հյոնը ծնվել է 1998 թվականի մայիսի 28-ին Հարավային Կորեայի Սոննամ քաղաքում։ Առաջին անգամ աղջիկը հանրությանը հայտնի է դարձել 2011 թվականին, երբ Յություբում հրապարակվել է հայտնի «արծվի պար» տեսանյութը, որը հետագայում դարձել է վարակիչ[2]։ Միջնակարգ դպրոցում մասնակցել է պարային մրցույթի, երաժշտություն գրել։ Նրան նկատել են JYP Entertainment-ի աշխատակիցները։ Հայտնի է, որ Դահյոնը լսումների է մասնակցել YG Entertainment-ում և S. M. Entertainment-ում՝ JYP-ի հետ[3]։ Նա պաշտոնապես թրեյնի է դարձեկ 2012 թվականի հուլիսի 7֊ին[4]։ Նախադեբյուտային շրջանում հայտնվել է Got7֊ի «Stop Stop It» և Ույոնի «R. O. S. E» տեսահոլովակներում[5]։

2016 թվականի մարտին Դահյոնը Չեյոնի հետ ընդունվել է Հանլիմ արվեստի ավագ դպրոց[6]: 2017 թվականի փետրվարի 10-ին ավարտել է այն[7]:

2015−ներկա: «Տասնվեցերորդ», Twice-ի դեբյուտ և սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ JYP-ն Mnet-ի հետ համատեղ ձեռնամուխ կլինի «Տասնվեց» ռեալիթի շոուի նկարահանումներին (անգլ.՝ Sixteen), որտեղ գործակալության տասնվեց թրեյնիները պայքարել են Twice կանանց նոր խմբի կազմում նորամուտը նշելու հնարավորության համար։ Դահյոնն ընտրվում է որպես մասնակից[8]։

Twice-ի դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20-ին The Story Begins մինի ալբոմով[9]։

Հաղորդավար է եղել Korean Music Wave փառատոնում ԲիԹիԷս խմբի Վիի հետ: Մասնակցել է KBS Song Festival-ին ԲիԹիԷս խմբի Ջինի և EXO խմբի Չանյոլի հետ: 2018 թվականին եղել է Gaon Chart K-Pop Awards ամենամյա երաժշտական մրցանակի հաղորդավարուհին Super Junior խմբի Իթ Հիկի հետ միասին[10][11][12]:

Երգի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արտիստ Ալբոմ Երգ
2017 Twice Twicetagram «Missing U»

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016 ֆ Թայֆուն է տեղափոխվել նոր ուսանող Replies That Makes Us Flutterx Կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TWICE’s Dahyun Profile on Naver»։ Naver։ Վերցված է March 12, 2019 
  2. «Twice’s Dahyun mentions her ‘eagle dance’»։ The Korea Herald։ Վերցված է March 12, 2019 
  3. «Dahyun Auditioned for SM, JYP, and YG at the same time»։ All K-Pop։ Վերցված է March 12, 2019 
  4. «Here’s How Each TWICE Member Was Discovered, And Signed To JYP»։ Koreaboo։ Վերցված է March 12, 2019 
  5. «Viral ‘eagle dance church girl’ appears in JYP video»։ The Korea Times։ Վերցված է March 12, 2019 
  6. «Hanlim Multi Art School Entrance Ceremony»։ BNT News։ Վերցված է March 12, 2019 
  7. «TWICE’s Dahyun Graduates From High School»։ Soompi։ Վերցված է March 12, 2019 
  8. «‘Sixteen’ compete for spot in JYP’s next girl group»։ The Korea Herald։ Վերցված է March 11, 2019 
  9. «JYP Drops First Teaser and Announces Debut Date for TWICE»։ Soompi։ Վերցված է March 11, 2019 
  10. «BTS’s V and TWICE’s Dahyun To MC For “Korean Music Wave”»։ Soompi։ Վերցված է March 12, 2019 
  11. «BTS’s Jin to MC the KBS Gayo Daechukje along EXO’s Chanyeol and TWICE’s Dahyun»։ Bangtan Online։ Վերցված է March 12, 2019 
  12. «Super Junior’s Leeteuk And TWICE’s Dahyun To MC Gaon Chart Music Awards + 1st Lineup Revealed»։ Soompi։ Վերցված է March 12, 2019