Մարմնական նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոմատիկ նյարդային համակարգ

Մարմնական նյարդային համակարգ, սոմատիկ նյարդային համակարգ, զգայական ու մարմնաշարժական նյարդաթելերի և գլխուղեղի ու ողնուղեղի համապատասխան գոյացությունների ամբողջությունը։ Ողնաշարավոր կենդանիների և մարդու մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է մարմնի մասերի, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի տեղաշարժումները տարածության մեջ ապահովող միջաձիգ զոլավոր մկանները, ապահովում Կմախքային մկանների ռեֆլեքսային տոնուսը և դրա վերաբաշխումը տարբեր մկանախմբերի միջև։ Վերջինս կարևոր է մարմնի բնականոն կեցվածքի ապահովման համար, ինչպես շարժման, այնպես էլ հարաբերական հանգստի պայմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 328