Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարսել)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումմարտի 15, 2024
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրՄարսել
Նյութքար

Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (ֆր.՝ Monument à Soghomon Tehlirian), Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։

Հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Մարսելի հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրիյանի անունով[1]։ 2024 թվականի մարտի 15-ին Մարսելի հայաբնակ Պոմոն թաղամասի Լուի Պաստյորի անունը կրող «Պաստյոր» հրապարակում, հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մի քանի քայլ հեռավորության վրա հանդիսավորությամբ տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը[2]։ Միջոցառման ժամանակ ֆրանսահայ երեխաները կատարել են Թեհլիրիանի վրեժխնդրության գործողությանը՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչներից մեկի Թալեաթ փաշայի սպանությանը նվիրված Բարսեղ Կանաչյանի «Գինի լից» երգը։ Պարզված պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Թեհլիրյան արդարադատ»[3][4]։

Հուշարձանի բացմանը արարողությանը ներկա են եղել մոտ մոտ երկու հարյուր հոգի, բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, ինչպես նաև CCAF Sud-ի երեք համանախագահներ՝ Ավրո Բրունան, Ժուլիեն Հարությունյանը, Ազադ Բալալասը, ինչպես նաև ազգային CCAF- ի համանախագահ Մուրադ Փափազյանը[2]։

Հուշարձանի գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է եղել, որն էլ առաջարկել է Մարսելի 6-րդ և 8-դ շրջանների ղեկավար Իվ Մորենին[2]։

Բացման արարողությանը Բոմոնի հայկական եկեղեցու ծխական խորհրդի անունից Ռոբերտ սարկավագ Տեր Բարսեղյանը ողջունել է հանրությանը ընթերցել աստվածաշնչյան տեքստեր՝ ի հիշատակ Սողոմոն Թեհլիրյանի։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը Լանսի սպիտակ քարից կիսանդրի է, որի հեղինակն է քանդակագործ Րաֆֆի Թումանյանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Inauguration du Square Soghomon Tehlirian». ancnews. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Inauguration de la stèle de Soghomon Tehlirian - Nouvelles d'Arménie en Ligne». www.armenews.com. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  3. LLC, Helix Consulting. «Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  4. «Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը. ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը». news.am. 2024 թ․ մարտի 16. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.