Սոլոնգթանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Սոլոնգթանգ
설렁탕
Seolleongtang.jpg
Կորեական խոհանոց
Ենթատեսակապուր, սննդամթերք և guk?
Առաջացման երկիրԿորեա
Բաղադրամասեր
Հիմնականխոշոր եղջերավոր անասունի տոտիկներ
Seolleongtang Վիքիպահեստում

Սոլոնթան (հանգըլ՝ 설렁탕), այս ուտեստը պատկանում է կորեական խոհանոցին, այն պատրաստվում է խոշոր եղջերավոր անասունի տոտիկներից։ Սոլոնթանը եփվում է մոտավորապես տասը ժամ, մինչև ստանա կաթնասպիտակավուն գույն։ Սովորաբար այն մատուցվում է մեծ բաժակով, մսի վրա ավելացված օղակաձև կտրատված սոխով։ Որպես համեմունք օգտագործվում է կանաչ սոխ, աղ և աղացած սև պղպեղ։ Սոլոնթան անվանման առաջացման հետ կապված կա երկու վարկած. Առաջացել է մոնղոլերեն «սուրու» կամ «սյուլրու» բառից, որը նշանակում է ապուր, որը օգտագործվել է դեռևս Կորե դինաստիայի օրոք։ Ենթադրվում է, որ դեռևս Չոսոնների դինաստիայի օրոք Սոնոնդե անվանումով տարածաշրջանում լավ բերք ստանալու համար մարդիկ ծիսակատարություններ էին կատարում։ Այդ ժամանակ կայսրը մտածում է ժողովրդին հյուրասիրել մի այնպիսի ճաշատեսակով, որը շատ կլինի և կբավականացնի բոլորին։ Բնականաբար դա ապուր էր, այն էլ պատրաստված կովերի ոտքերից։ Սկզբնական շրջանում այն ուներ «սոննոնտհան» անվանումը, իսկ հետագայում դարձավ «սոլոնթան»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]