Սոլդատսկայա արվարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլդատսկայա արվարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական շրջան
Մտնում էԴոնի Ռոստով

Սոլդատսկայա արվարձան (ռուս.՝ Солдатская слобода), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պատմական մաս։ Այն սկիզբ է առել 18-րդ դարի երկրորդ կեսին։ 1811 թվականին, քաղաքի զարգացման առաջին գլխավոր հատակագծի համաձայն, այն վերակազմավորվել է Դոնի Ռոստով քաղաքի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրի Ռոստովցու ամրոցի հատակագիծը, 1768 թվական։ Ձախից՝ Դոլոմանյան և Սոլդատսկայա արվարձաններն են

Սոլդատսկայա արվարձանն այժմ Դոնի Ռոստով քաղաքի պատմական մասն է։ Սոլդատսկայա արվարձանը գտնվում է այսօրվա Բուդյոննու և Վորոշիլովի պողոտաների (արևմուտք-արևելք) և Բոլշայա Սադովայա-Առափնյա փողոցների (հյուսիս-հարավ) սահմաններում։

18-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի մոտ, որը գտնվում էր ժամանակակից Կիրովի և Կրեպոստնոյ պողոտաների շրջանում, սկսեցին աճել երկու բնակավայրեր` Դոլոմանյանը և Սոլդատսկայան։ Աստիճանաբար ընդլայնվող քաղաքը կլանեց շրջակա բնակավայրերը և որպես ռազմական օբյեկտ լուծարված Դիմիտրի Ռոստովցու ամրոցը։

Դոլոմանյան արվարձանի բնակչության կազմը բազմազան էր։ Այստեղ բնակվել են առևտրականներ, եկվող գաղթականներ, փախած ճորտեր և ուրիշներ։ Հարևան Սոլդատսկայա արվարձանում ավելի շատ բնակվել են պաշտոնաթող զինծառայողներ, որոնք նախկինում ծառայել էին Դիմիտրիի ամրոցում, հենց դրանից էլ արվարձանը ստացել է անունը։ Բնակավայրի կենտրոնում եղել է Սոբորնայա հրապարակը շուկայով և տաճարով։

Սոբորնայա հրապարակը և շուկան մինչև հեղափոխությունը

1768 թվականին Սոլդատսկայա արվարձանում մարդահամարի հաշվարկողները գրանցել էին մոտ հազար բնակիչ։ Բուն Դիմիտրի Ռոստովցու ամրոցում ապրել է 6-7 հազար մարդ։ Այդ ժամանակ Ռոստով անվանվում էր բուն ամրոցը, Սոլդատսկայա արվարձանը և հարակից այլ բնակավայրերը, որոնք գոյություն ունեին ինքնուրույն։

Սոլդատսկայա արվարձանը ժամանակին կառուցապատվել է Դոնյան-Մոսկովյան փողոցների սահմաններում։ Ներկայիս Գորկու անվան զբոսայգու տեղում աղբանոց էր, Առափնյա փողոցով անցնում էր երկաթուղային գիծը։ 1811 թվականին Սոլդատսկայա արվարձանը կայսր Ալեքսանդր I-ի հաստատած քաղաքի զարգացման առաջին գլխավոր հատակագծի համաձայն վերակազմավորվեց Դոնի Ռոստովի` ութ փողոցով և վեց նրբանցքով։

Հետագայում Սոլդատսկայա արվարձանի տարածքը դարձավ հին Ռոստովի թաղամասերից մեկը։ Խորհրդային տարիներին Սոլդատսկայա արվարձանի շրջանը լքվեց։ Ընդ որում, ըստ Ռոստովի նախկին գլխավոր հատակագծի, գոյություն ունեցող շենքերը պետք է քանդվեին` պատմական հուշարձանների տեղում կառուցելով բարձրահարկ շենքեր։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից Սոլդատսկայա արվարձանի տարածքում կառուցվում էին առևտրային բարձրահարկ շենքեր, որոնք չէին համապատասխանում շրջակա ճարտարապետական միջավայրին։ Այժմ բնակավայրի տարածքում կառուցվել է «Նա Ուլյանովսկոյ» բնակելի համալիրը։ Նախքան շինարարությունը սկսվելը շրջանում քանդվել էր մի քանի պատմական շենք։

Ներկայումս քննարկվում է Սոլդատսկայա արվարձանում շինարարության ամբողջական արգելքի և այնտեղ գտնվող շենքերի վերակառուցման անհրաժեշտության հարցը։ Դոնի Ռոստովի գլխավոր հատակագիծը նախատեսում է Ռոստովի պատմական մասի կառուցապատման սահմանափակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есаулов Г. В., Черницына В.А. Архитектурная летопись Ростова н/Д. 1999 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]