Սննդի սայլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սննդի սայլակ, շարժական խոհանոց, որը տեղադրված է փողոցում արագ սնունդ պատրաստելու և անցորդներին վաճառելու համար։ Սննդի սայլակները հաճախ են հանդիպում աշխարհի տարբեր քաղաքներում, որտեղ վաճառվում է ամեն տեսակի սնունդ։

Սննդի սայլակները հիմնականում լինում են 2 տեսակի (ոճի)՝ մեկը թույլ է տալիս վաճառողին նստել կամ կանգնել ներսում և ուտելիք մատուցել պատուհանից, իսկ մյուսում վաճառողը կանգնած է սայլակի կողքին, մինչդեռ սայլակի ամբողջ սենյակն օգտագործվում է պահեստավորման և խոհարարական մեքենաները տեղադրելու համար։ Սայլակի ոճը հիմնականում կախված է սննդի տեսակից։

Սննդի սայլակները տարբերվում են սննդի բեռնատար, ինքնաշարժ մեքենաներից, քանի որ դրանք չեն շարժվում սեփական ուժով։ Սննդի որոշ սայլակներ քարշակվում են այլ մեքենայով, իսկ որոշները տեղաշարժվում, հրվում են մարդու կամ կենդանու կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամի երկաթուղու աշխատակիցը եգիպտացորեն է վաճառում սայլակից

Սննդի առաջին սայլակները հավանաբար ստեղծվել են վաղ հունական և հռոմեական քաղաքակրթությունների ժամանակաշրջանում, երբ առևտրականները ձեռքի սայլերն ու կենդանիների կողմից քարշակվող փոքր սայլերը վերածում էին շարժական առևտրի միավորների։ Սայլակներն ունեն շարժունակության հստակ առավելություն, եթե գտնվելու վայրը արդյունավետ չէ վաճառքի, նաև ապրանքները պահեստից շուկա տեղափոխելու համար։

Կարևոր է նշել, որ սայլակների օգտագործումը հասավ իր գագաթնակետին երկաթուղու ստեծմանը զուգահեռ։ Նախ, շատ ճամփորդող հաճախորդները պահանջում էին ուտելիք և խմիչք, մանավանդ, որ կարողանան տաքանալ բաց վագոններում։ Երկրորդ, երկաթուղին կանոնավոր կերպով կանգ էր առնում ածուխ և ջուր վերցնելու համար և, հետևաբար, իրենց ուղևորներին պիտի թույլ տան օգտվել զուգարաններից, նաև նրանք պիտի կարողանանք ուտել և խմել։ Երրորդ, վաղ շրջանի գնացքներից մի քանիսն ունեին որոշակի կառուցվածքի բուֆետ կամ ճաշասենյակ։ Ի վերջո, երբ ուղևորները հասնում էին իրենց վերջնակետին, այսինքն՝ նրանք արդեն պետք է փոխեին գնացքները կամ տրանսպորտի միջոցը, որոշ թարմացումներ էին պահանջվում հատկապես ավելի աղքատ ուղևորների համար, ովքեր ի վիճակի չէին իրենց թույլ տալ մնալ երկաթուղուն պատկանող հյուրանոցներում։ Այս ընդլայնումը փաստորեն հանգեցնում է հաջող փոխադարձ փոխհարաբերությունների որոշ առաջին կոնցեսիոն ստենդների և օրենքների հետ, որոնք մշակվում են շարժական առևտրականների կողմից։ Կոնցեսիոն գործունեության այս ձևը դեռ կարելի է տեսնել շատ երկրներում, բայց ամենաօրիգինալը հնարավոր է տեսել Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի թերզարգացած կայարաններում և ենթակառուցվածքներում։

Երկաթուղին ևս մեկ օգուտ բերեց՝ համապատասխան չափերի նոր սայլակների առատ մատակարարում։ Հաճախ նոր սայլակներ պահանջող առևտրականները պարզապես գնում էին հին երկաթուղային կայարանի ուղեբեռի սայլակներ և հարմարեցնում դրանք ուտելիքի սպասարկմանը՝ իմանալով, որ դրանք չափսերով/մասշտաբներով տեղավորվում են անհրաժեշտ դռների և վերելակների միջև։

Այսօր սայլակների չափերն ու մասշտաբները հիմնականում աճել, մեծացել են։ Սակայն ձեռքով քարշակվող սննդի սայլակները դեռևս այժմեական վայրեր են, որտեղ մուտքը սահմանափակված է, և այնտեղ կարելի է գտնել քաղցած մարդկանց։

Ժամանակակից ճարտարագիտություն և գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի նորարարությունները ներառում են մոդուլային դիզայնով սայլակներ՝ պատրաստված չժանգոտվող պողպատից, մանրաթելային ամրացված պլաստիկից և ալյումինից։ Ոմանք մշակվել են ինքնուրույն վարելու համար[1][2]։

Սննդի որոշ սայլակներ կապված են ռեստորանների հետ։ Սննի սայլակներում մատուցվող սննդի մեծ մասը նույնն է, ինչ ռեստորանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New food cart concept». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  2. «What Food Cart Is Good For Your Business». antdisplay.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
  3. «Yale Daily News - Food carts: A boon to parent restaurants?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.