Սյուզեն Քելվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզեն Քելվին
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և կինոհերոս
ՀեղինակԱյզեկ Ազիմով
Ներկայացված էՌոբոտների մասին շարք, Robot Dreams? և Little Lost Robot?
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Հրարած տիեզերքիցFoundation universe?
Մահվան տարեթիվ2064
Մասնագիտությունգիտնական և roboticist
ԳործատուU.S. Robots and Mechanical Men?
Դերը կատարել ենՄաքսին Օդլի, Beatrix Lehmann?, Էնն Ֆերբենք և Բրիջիտ Մայնոհան

Բժիշկ Սյուզեն Քելվին (անգլ.՝ Dr. Susan Calvin), Այզեկ Ազիմովի ռոբոտների վերաբերյալ պատմությունների հորինված կերպար։ Նա 21-րդ դարի ռոբոտների մեծագույն ստեղծողի՝ U.S. Robots and Mechanical Men, Inc. կազմակերպության լավագույն ռոբոհոգեբանն է։ Գլխավոր հերոսուհին է գրքի մի քանի պատմություններում՝ «Ես ռոբոտ եմ» և «Իդեալական ռոբոտ»։

Կերպարի բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզեն Քելվինը ծնվել է 1982 թվականին (այդ նույն թվականին է ստեղծվել U.S. Robots and Mechanical Men, Inc. ընկերությունը), 2003 թվականին ավարտել է Կոլումբիական համալսարանը։ Ասպիրանտուրայից և կիբեռնետիկայի բնագավառում հետազոտություններից հետո նա 2008 թվականին միացել է U.S. Robots and Mechanical Men, Inc.-ին որպես առաջին ռոբոհոգեբան։

Որպես կանոն, Ազիմովը պատկերում է բժիշկ Քելվինին որպես բարձր կրթություն ունեցող մի կին, ով կենտրոնացված է իր աշխատանքի վրա և հեռու է հասարակ զգացմունքներից, հազիվ թե «ռոբոտներից», ավելի քան նրանց մեխանիկական ենթակաները։ Նա ռոբոտներին մարդկանցից զգալի չափով շատ է սիրում. որպես ապացույց, այն հարցին, թե «Որքանո՞վ են ռոբոտները տարբերվում մարդկանցից», նա պատասխանել է. «Ռոբոտներն ավելի արժանապատիվ են»։ Ազիմովի պատմությունները նրա միզանտրոպիան չբացատրված են թողնում, սակայն «Ես ռոբոտ եմ» ֆիլմի մասնակից Խառլան Էդիսոնը քննում է նրա ծագումը, վերջնական հաշվով հետևություն անելով, որ նրա այդպիսի վերաբերմունքը հիմնավորված է։

Ահա թե ինչ է ասում Ազիմովը «Ես ռոբոտ եմ»-ում բժիշկ Քելվինի մասին. Նա փոքր կին է, սակայն դեմքի հաստատուն արտահայտումով, ինչը պատմում է նրա գիտելիքների և տոկունության մասին։ Նրա բերանը… բարակ, երեսը նույնպես սփրթնած է։ Նրա դիմագծերը վեհանձն են… սակայն նա գրավիչ կին չի հանդիսանում։ նա այն կանանցից մեկը չի, որոնց մասին կարելի է ասել. „Նա պետք է գեղեցիկ լիներ, երբ երիտասարդ էր“: Սյուզեն Քելվինը միշտ ազնիվ էր։ Եվ իհարկե, միշտ ուժեղ անձնավորություն է եղել»։

Սյուզան Քելվինը մահացել է 2064 թվականի, U.S. Robots and Mechanical Men, Inc.-ից հեռանալուց հետո։

Ազիմովի ստեղծագործությունների ցանկը, որոնցում Սյուզեն Քելվինը հանդես է գալիս։
  • «Ելք իրավիճակից»
  • «Ապացույց»
  • «Կանացի բնազդ»
  • «Տաշանակրող»
  • «Լեննի»
  • «Խաբեբա»
  • «Ռոբոտների երազանքերը»
  • «Ինչպես է կորել ռոբոտը»
  • «Թույլ տրվող հակասություն»
  • «Ռիսկ»
  • «Ռոբբի»
  • «Բավարարումը երաշխավորված է»
  • «Խմբապար»

Հեռուստատեսություն և ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի հեռուստատեսությունում նրա դերը երեք տարբեր դերասաններ են խաղացել, սկսած Մաքսին Օդլիի «Կորած ռոբոտ» ադապտացիայից (1962 թվական) «Out of This World» սերիալի համար, հետո Բատրիքս Լեմաննը «Out of the Unknown» հեռուստասերիալում «Մարգարե»-ում (1967 թվական) և Վենդի Հիֆֆորդը կրկին «Out of the Unknown» հեռուստասերիալի Խաբեբա! սերիայում։ Մարգարեթ Ռոբերտսոնը խաղացել է նրան BBC Radio 4-ի «Բավարարումը երաշխավորված է» ֆիլմում։ Բրիջիտ Մոյնահանը խաղացել է Սյուզեն Քելվինի դերը «Ես ռոբոտ եմ» ֆիլմում (ոչ Հառլան Էլլիսոնի վերոնշյալ սցենարում)։

Սովետական հեռուստատեսությունում Սյուզեն Քելվինի դերը Այս ֆանտաստիկ աշխարհը սերիալի սերիաներից մեկում (ըստ Այզեկ Ազիմովի «Խաբեբան»-ի մոտիվներով պատմությունում) կատարել է դերասանուհի Նատալիա Նազարովան։

«Ես ռոբոտ եմ» ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես ռոբոտ եմ» ֆիլմում (2004 թվական) Քելվինը խաղում է Բրիջիտ Մոյնահանը։ Ըստ սցենարի նա շախատում է որպես ռոբոհոգեբան, ով «ռոբոտներին ավելի մարդանման է դարձնում» և ամբողջովին կախված Ռոբոտոտեխնիկայի երեք օրենքներից։ Նա սկզբից չի հավատում Սփուների այն խոսքերին, որ ռոբոտները կարող են վատը լինել, չնայած նրան, որ NS-5 ռոբոտ Սաննին առանց այդ կանոնների է աշխատում։ Վերջ ի վերջո նա իմանում է, որ Սաննին իրականում սպանել է Ալֆրեդ Լեննինգին։

Այլ հեղինակների ստեղծագործությունների ցանկ, որտեղ հանդիպում է Սյուզեն Քելվինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Կլարկը նշում է Սյուզեն Քելվինին իր «3001. Վերջին ոդիսականը» վեպում։ նա հայտնվում է Ադ Լավլեյսի և Հրեյս Հոփփերի հետ, որպես կանացի «դերային մոդել» «մարդկանց և մեքենաների մտքի բախման» մեջ (Գլուխ 26. Սարսափների պալատ)։ Պարզ չի, հղվում է Քլարքը Քելվինի վրա, այն իմաստով, որ արդյոք որպես Ազիմովի կերպար թե որպես ներկայացնում է նրան որպես կերպար, որը գոյություն ունի նրա սեփական հորինված իրականության մեջ։

Սյուզեն Քելվինը նաև հայտնվում է Դևիդ Ուինգրովի «Գիտական ֆանտաստիկայի անմահները» (1980 թվական) պատկերազարդ նովելներում։ Այստեղ նա հարցազրույց է տալիս գիտական ֆանտաստիկայի մյուսն 9 հայտնի դեմքերի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • In Memory Yet Green/In Joy Still Felt, by Isaac Asimov. Asimov’s two volume Autobiography.
  • Այզեկ Ազիմով։ Կատարյալ ռոբոտ։ Ռոբոտների վերաբերյալ շարադրույունների հավաքագրում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. io9 կայք. "Երիտասարդ Ֆրիսկի Սյուզան Կելվինի հետ հանդիպում «Ես ռոբոտ եմ» պրիկվելում ։