Սյուզաննա Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սյուզաննա Մելիքյան
Como no te voy a querer 4.jpg
Ծնվել էօգոստոսի 14, 1986(1986-08-14) (33 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Սյուզաննա Մելիքյան (Իսպաներեն արտասանություն՝ [sjuˈsana meliˈkjan], օգոստոսի 14, 1986(1986-08-14), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուկրաինա-մեքսիկական դերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիքյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 14-ին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դոնեցկ քաղաքում, կրկեսի աշխատակիցների ընտանիքում[2]։ Մինչ ընտանիքի հետ Մեքսիկա տեղափոխվելը, իր կյանքի առաջին տարիներն անց է կացրել Մոսկվայում, որտեղ ուսանել է մարմնամարզություն և բալետ։

Մեքսիկայում ապրելու տարիներին Սյուզաննան սովորել է դերասանական գործ և հայտնվել մի քանի շարք հեռուստագովազդներում։ Ֆիլմերում առաջին անգամ հայտնվել է 2005 թվականին՝ նկարահանվելով «Տրանզիտ» ֆիլմում։ Վերջինս նկարահանվել էր MTV Europe-ի կողմից։ 2009 թվականին նկարահանվել է «Ուսանողը» երիտասարդական ֆիլմում[3]։

Նկարահանվել է մեքսիկական մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում նաև «Կապաոդվկիա» հեռուստասերիալում։ Մարմնավորել է նաև ուսուցիչներից մեկի դերը 2009 թվականին նկարահանված «Վստահիր երազանքիդ» հեռուստասերիալում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորգանա (2012)
  • Ուսանողը (2009)
  • Ինչպե՞ս չսիրեմ քեզ (2008)
  • Մեքսիկական դիմադրություն (2008)
  • Մորելի հայտնագործությունը (2006)
  • Տրանզիտ (2005)
  • Դեպի վատը (2015)

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր կյանք (2013)
  • Տրամադրություն (2011)
  • Մահվան և ազատության ճիչեր (2010)
  • Մահացիր երեքշաբթի օրը (2010)
  • Վստահիր երազանքիդ (2009)
  • Կապադովկիա (2008)
  • Ավարտի ժամանակը (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Siouzana Melikian quiere ser mexicana»։ NOTIMEX։ April 4, 2009 
  2. «Así nace una estrella»։ El Siglo de Torreón։ May 13, 2009 
  3. «Siouzana Melikian enamora a Lavat»։ El Universal։ March 30, 2008 
  4. «Siouzana Melikian, una actriz en serio»։ El Informador։ April 6, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]