Jump to content

Սմբատ Սպարապետի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Սպարապետի Ավետարան
Տեսակձեռագիր
ՍտացողՍմբատ Սպարապետ
Տարեթիվ13-րդ դար
Համար7644
ԺողովածուՄատենադարան
ՏեղադրությունԵրևան

«Սմբատ Սպարապետի Ավետարան», Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ձեռագիր մատյան (1260–1270-ական թվականներ, Մատենադարան, ձեռ. № 7644): Պահպանվել են միայն պատվիրատուի՝ Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) կարճ հիշատակագրությունները։ Ձեռագիրը զարդարված է բարձրորակ ներկերով և ոսկու առատ օգտագործմամբ ստեղծված խորաններով, անվանաթերթերով, ավետարանիչների պատկերներով, լուսանցազարդերով։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո ձեռագիրը տարվել է Ղրիմ, որտեղ բազմիցս ընդօրինակվել է։ Այնտեղ նորոգվել և լրացվել է տերունական մանրանկարներով («Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ», «Ղազարոսի հարությունը», «Պայծառակերպություն», «Խաչելություն», «Դժոխքի ավերում», «Համբարձում», «Հոգեգալուստ»)։ Պահպանվել է երկրորդ նկարչի՝ Ավետիքի անունը («Խաչելություն» մանրանկարի փոքր արձանագրության մեջ):Ըստ որոշ տվյալների՝ երկրորդ անգամ նկարազարդվել է 1420 թվականից հետո, ոճական աղերսներ ունի 15-րդ դարի Ղրիմի հայկական մանրանկարչության հետ։ Նույն թվականին Ավետարանը Կաֆայում ընդօրինակվել է առանց տերունական նկարների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազարյան Լ., Կիլիկան մանրանկարչությունը XII–XIII դդ., Ե., 1964:
  • Դուռնովո Լ., Հայկական մանրանկարչություն (ալբոմ), Ե., 1967:
  • Նույնի, Краткая история древнеармянской живописи, Е., 1957;
  • Корхмазян Э., Армянская миниатюра Крыма (XIV–XVII вв.), Е., 1978;
  • Der Nersessian S., Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century, W., 1993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։