Սղոց: Գոյատևման խաղ
Սղոց: Գոյատևման խաղ անգլ.՝ Saw | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | gore?, սարսափ ֆիլմ[1][2] և քրեական |
Թվական | հոկտեմբերի 5, 2004, 2004, հունվարի 19, 2004, փետրվարի 3, 2005[3] և մարտի 4, 2005 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Վան[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Գրեգ Հոֆման, Մարկ Բուրգ և Օրեն Կաուլզ |
Սցենարի հեղինակ | Լի Ուոննել[7] և Ջեյմս Վան |
Դերակատարներ | Քերի Էլվես[1][5][6][…], Դենի Գլովեր[1][5][6][…], Մոնիկա Փոթեր[8][9], Մայքլ Էմերսոն[9], Կեն Լյուն[6][8][9], Տոբին Բել[5][8][7][…], Լի Ուոննել[1][6][8][…], Benito Martinez?[9], Shawnee Smith?[8][7][9], Մաքենզի Վեգա[9], Դինա Մեյեր[8][7][9], Նեդ Բելամի[9] և Alexandra Bokyun Chun? |
Օպերատոր | David Armstrong? |
Երաժշտություն | Չարլի Կլոուզեր |
Մոնտաժ | Քևին Գրոտերգ |
Կինոընկերություն | Evolution Entertainment? և Twisted Pictures |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | 1 200 000 $ |
Շահույթ | 103 100 000 $ |
Նախորդ | Saw? |
Հաջորդ | Սղոց 2 |
Պաշտոնական կայքէջ |
«Սղոց: Գոյատևման խաղ» (անգլ.՝ Saw), ամերիկա-ավստրալական, սարսափ-թրիլեր ժանրի ֆիլմ: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի հունվարի 19-ին: Թրիլերը շատ դուր եկավ հանդիսատեսին և Հոկտեմբերի 29-ին դուրս եկավ մեծ վարձույթ: Առաջին հանգստյան օրերին ֆիլմը հավաքեց 18 մլն դոլար (ընդ որում` բյուջեն կազմել էր 1,2 մլն դոլար), իսկ ընդհանուր շահույթը կազմեց $103 096 345, որոնցից ԱՄՆ-ում` $55 185 045, մնացած երկրներում` $47 911 300: Ֆիլմի ունեցած մեծ հաջողությունից հետո անմիջապես որոշում ընդունվեց նկարահանել սիքվելը, որին էլ հաջորդեց ամբողջ ֆիլմաշարը:
Կարգախոսները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամեն հատվածը հանելուկ էր...»
- «Որքա՞ն արյուն կթափես ողջ մնալու համար»
- «Շատ արյուն կլինի»
- «Ես ուզում եմ խաղալ քեզ հետ»
- «Ապրիր կամ մեռիր: Ընտրությունը քոնն է»[10]:
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տղան` Ադամն արթնանում է ինչ-որ սենյակում, որտեղ հայտնաբերում է իրեն` շղթայով կապված երկաթե խողովակին: Ադամին թվում է, թե նա մահացել է, սակայն սենյակի մյուս անկյունից մի ուրիշ տղամարդ (Լոուրենս) ասում է, որ դա այդպես չէ: Պարզվում է, որ նա նույնպես գտնվում է Ադամի կարգավիճակում` շղթայված խողովակին: Նրանց ուշադրությունը գրավում է սենյակի կենտրոնում, արյան մեջ ընկած դիակը: Լոուրենսն ու Ադամը սկսում են մտածել, թե ինչպես կարող են դուրս գալ այդ սենյակից, սակայն, գտնելով ձայներիզն ու լսելով այն, հասկանում են, որ դա այդքան էլ անցավ չի լինելու...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար |
---|---|
Թոբին Բել | Ջոն Կրամեր/Նախագծող |
Լի Ուոնել | Ադամ Սթենհայթ-Ֆոքներ |
Քերի Էլվես | Լոուրենս Գորդոն |
Դենի Գլովեր | Դեվիդ Թեփ |
Քեն Լյուն | Սթիվեն Սինգ |
Դինա Մեյեր | Էլիսոն Քերրի |
Մայքլ Էմերսոն | Զեփ Հինդլ |
Շոունի Սմիթ | Ամանդա Յանգ |
Մայք Բաթերս | Փոլ Լեյխի |
Փոլ Գութրեխտ | Մարկ Ուիլսոն |
Մոնիկա Փոթեր | Էլիսոն Գորդոն |
Մաքենզի Վեգա | Դայանա Գորդոն |
Ալեքսանդրա Բոքին Չան | Կառլա |
Բենիտո Մարտինես | Բրեթ |
Նեդ Բելամի | Ջեֆ Ռայդենհոր |
Օրեն Քոուլս | Դոննի Գրեկո |
Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան նկարահանումների մեկնարկը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սցենարիստներ Ջեյմս Վանը և Լի Ուոնելը ծանոթացել էին Մելբուրնի կինոդպրոցում: Որպես դիպլոմային աշխատանքներ նրանք գրել էին «Սղոց» ֆիլմի սցենարը և դրա հիման վրա նկարահանել էին կարճամետրաժ ֆիլմ (այն շատ նման էր Ամանդայի հատվածին, միայն Շոունի Սմիթի փոխարեն այնտեղ խաղացել է Լի Ուոնելը): Նրանց ղեկավարն այնքան էր տպավորված տեսածով, որ ուղարկեց այն Հոլիվուդ: Ուղարկեց և մոռացավ: Մի քանի ամիս անց նամակ եկավ, որում ասվում էր, որ Վանին և Ուոնելին հրավիրում էին իրենց սցենարով ֆիլմ նկարահանելու: Ֆիլմի պրոդյուսերներ դարձան Գրեգ Հոֆմանը, Փիթեր Բլոքը, Լարք Բերնինին, որոնք նախկինում աշխատել էին միայն անիմացիոն և մանկական ֆիլմերի վրա: Նրանք այս հետաքրքիր սցենարից չեն նկարահանում հասարակ թրիլեր հեռուստատեսությամբ ցուցադրելու համար, այլ թույլ են տալիս դեբյուտանտներին նկարահանել այն, ինչ իրենք են ուզում: Ֆիլմի նկարահանումներին նախապատրաստումը տևել է հինգ օր: Ոչ մի փորձ չէր նախատեսվում, դերասանները ստիպված էին խաղալ զրոյից: Ըստ DVD մեկնաբանության` Վանի և Ուոնելի գիշերային մղձավանջները ֆիլմի սարսափելի տեսարաններից մեծ մասի հիմքն էին:
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քասթինգի գործակալ Էմի Լիպենսը հետաքրքրվեց Ջեյմս Վանից, թե ում նա կցանկանար տեսնել Ամանդայի դերում: Վանն առանց մտածելու տվեց Շոունի Սմիթի անունը, որին սիրահարված էր պատանի հասակում: Մի քանի օր հետո, ի անակնկալ Ջեյմսի, Էմին հայտնեց, որ Շոունին համաձայնվել է խաղալ ֆիլմում:
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումների համար ծախսվել է տասնութ օր, որից վեց օրը` զուգարանի տեսարանների վրա: Քանի որ ֆիլմի բյուջեն սահմանափակ էր (1,2 մլն դոլար), նկարահանումները տեղի էին ունենում մեկ տաղավարում: Հիմնական նկարահանումների մի մասը տեղի է ունեցել լքված պահեստում: Անհրաժեշտ սենյակները վերանորոգել են այս կամ այն տեսարանների նկարահանումների համար:
- Ադամի դերը կատարել է ֆիլմի սցենարիստ Լի Ուոնելը: Ֆիլմում նա կատարել է ոչ միայն այդ դերը: որոշ տեսարաններում նա ստիպված է եղել փոխարինել բացակայող դերասաններին: Նկարահանումները ընթացել է այնպես, որ կադրում չերևան անձանց դեմքերը: Այնպես որ, նա խաղացել է դետեկտիվ Սինգին` որսորդական հրացանով շենք մտնելիս, ինչպես նաև` Շոունի Սմիթի կերպարին` իր զոհին դանակահարելիս: Որպեսզի պատի ստվերը նման լինի կնոջ ստվերի, Ուոնելը կեղծամ էր կրում:
- Քերի Էլվեսը «իրոք սղոցում էր» սեփական ոտքը, բայց այնքան ուժեղ էր շարժում ոչ սրած սղոցը, որ իրոք վնասվել էր:
- Ամանդայի մեռյալ խցակցին խաղացել է Օրեն Քոուլեսը` ֆիլմի պրոդյուսերներից մեկը:
- Զուգարանի տեսարանների նկարահանման ժամանակ դերասան Թոբին Բելը հրաժարվել է կեղծ մարմնի օգտագործումից և ինքն է պառկել հատակին:
Ֆիլմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ, բացառությամբ Դենի Գլովերի, ողջ դերասանական կազմը բաղկացած էր քիչ հայտնի կանադացի սերիալային դերասաններից, ֆիլմը չէր խոստանում լինել հաջողված և նախատեսվում էր անմիջապես հրատարակվել վիդեոյի համար, քանի որ բոլոր չափանիշներով ֆիլմը «անկախ փոքրաբյուջե ֆիլմի» տիպիկ օրինակ էր: Բայց Սանդենս կինոփառատոնում պրեմիերային ցուցադրության ժամանակ ֆիլմը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Համաշխարհային վարձույթում հավաքելով $103 մլն` այն հայտնվեց բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի յոթերորդ տեղում: Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմը փակեց մրցութային ծրագիրը:
Ֆիլմի հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծող[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նախագծող» կեղծանունը անգլ.՝ Jigsaw առաջացել է նրանից, որ իր զոհերի մարմնից նա կտրում էր փոքրիկ հատված, նման` փազլ խաղի հատիկներին (անգլ.՝ Jigsaw puzzle): Ըստ սյուժեի` Նախագծողը միշտ որևէ կերպ կապված է իր զոհերի հետ: Նա հանդիպել է թմրամոլ Ամանդային, բժշկին, որը հայտնել է իրեն մահացու հիվանդության մասին և մանեկենների գործարանում աշխատողին:
Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գնահատիր այն, ինչ ունես, և պահպանիր կյանքդ»:
- «Վստահիր ինձ, կանոնները պարզ են, սակայն նրանց խախտումը կարող է մահացու լինել»:
- «Ուշադիր եղիր, փրկության բանալին քո ձեռքերում է»:
- «Մի օգնիր նրանց, նրանք իրենք պետք է իրենց օգնեն»:
- «Մի սպանիր նրանց, այլ ռեաբիլիտացրու... Փորձության ենթարկիր... Եթե նրանք հաղթահարեն փորձությունը, կդառնան ուրիշ մարդ»:
- «Ամեն ինչ փոխկապակցված է, յուրաքանչյուր առանձին հատված տանում է դեպի գլխավորը»:
- «Ամեն ինչ պետք է մտածված լինի մինչև ամենափոքր դետալները... Եթե դու գիտես մարդու մտքերի քայլերը, ապա պատահականություններ չեն լինի»:
- «Մինչև մարդը չնայի մահի աչքերի մեջ, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կանի նա հանուն կյանքի»:
- «Ամեն ինչ տանում է մեկ կանոնին. գնահատելու համար քո կյանքը, պետք է անձամբ ճանաչես մահին»:
Այլ առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե ֆիլմը պարունակում էր շատ երկար տեսարաններ և մոնտաժողները որոշեցին դրանք փոխարինել լուսանկարներով: Ամբողջական ռեժիսորական տարբերակը թողարկվեց, գրեթե նույն ժամանակ, երբ «Սղոց 2»-ը:
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատկերի ֆորմատ: 1.85 : 1
- Տեսախցիկ: Panavision[#97069487 Camerashttps://cdncache-a.akamaihd.net/items/it/img/arrow-10x10.png] and Lenses
- Պատճենների ձևաչափ: 35 mm
- Նկարահանումների ձևաչափը: 35 mm
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.metacritic.com/movie/saw
- ↑ http://www.imdb.com/title/tt0387564/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.the-numbers.com/movie/Saw
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/pila
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=57410.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 https://www.siamzone.com/movie/m/3428
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.bbfc.co.uk/releases/saw-2004-0
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.imdb.com/title/tt0387564/fullcredits
- ↑ «Пила: Игра на выживание (2004). Taglines» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-12-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Պաշտոնական ֆորում (անգլերեն)
- Lair Saws. Ռուսական ֆան-կայք
|