Սլովեներենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սլովերենի այբուբեն (սլովեն.՝ Slovenska abeceda), լատիներենի այբուբենի հիմքի վրա ստեղծված գրային համակարգ, որն սպասարկում է սլովեներեն լեզուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովեներենի այբուբենն իր ժամանակակից տեսքին է բերվել 19-րդ դարի կեսերին, որի վերջնական ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել Լյուդևիտ Գայի կողմից կազմված Գաևիցա անվանումը կրող լատինատառ այբուբենը։ Ժամանակակից սլովեներենի այբուբենը պարունակում է դիակրիտիկ նշանների օգնությամբ վերաձևած երեք տառ (Č, Š, Ž) և երեք դիգրաֆ (NJ, LJ, DŽ)։

Այբուբենի տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառ ՄՀԱ Հայերեն համարժեք
A a [a] ա
B b [b], [p] բ, պ
C c [ʦ] ց
Č č [ʧ] չ
D d [d], [t] դ, տ
Dž dž [ʤ], [ʧ] ջ, չ
E e [e], [ɛ], [ə] է, ը
F f [f] ֆ
G g [g], [k] գ, կ
H h [x] խ
I i [i] ի
J j [j] յ
K k [k] կ
L l [l], [w] լ, վ
Lj lj [ʎ], [l] փափուկ լ
M m [m] մ
N n [n] ն
Nj nj [ɲ] փափուկ ն
O o [o], [ɔ] օ
P p [p] պ
R r [r] ր
S s [s] ս
Š š [ʃ] շ
T t [t] տ
U u [u] ու
V v [v], [f] վ, ֆ
Z z [z], [s] զ, ս
Ž ž Ž ž ժ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]