Դիգրաֆ
Արտաքին տեսք
Տառամիացություն, (հին հունարեն՝ δίς + γράφω - երկու + գրում եմ), երբ երկու տառերի օգնությամբ արտահայտվում է մեկ հնչյուն։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերենի դասական ուղղագրությամբ «ու» հնչյունն արտահայտվում է «ո» (վօ) և «ւ» (հիւն) տառերի օգնությամբ։ Հայերեն այս դիգրաֆը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հունարենի նմանությամբ։ Հունարենում նույնպես «ու» հնչյունն արտահայտվում էր «ου» դիգրաֆի միջոցով։ Ժամանակակից արևելահայերեն (խորհրդային) ուղղագրության մեջ «ւ» (հիւն) զրկված է տառային արժեքից և նրա տեղն այբուբենում զբաղեցնում է «ու» տառակապակցությունը, որը գիտակցվում է որպես մեկ միասնական տառ։
Այլ լեզուներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական և աշխարհի բազմաթիվ լեզուներ իրենց բնորոշ հնչյունային համակարգն արտահայտելու համար հաճախ օգտագործվում են մի շարք դիգրաֆներ, օրինակ.
- Ալբաներենում - sh (շ), zh (ժ),
- Անգլերենում - ch (չ), sh (շ),
- Գերմաներենում - ch (խ),
- Լեհերենում - cz (չ), sz (շ),
- Հունարենում - ου (ու),
- Ֆրանսերենում - ch (շ), ou (ու)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Գյուլբուդաղյան, Հայերենի ուղղագրության պատմություն, ԵՊՀ հր., Երևան 1973.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]