Jump to content

Սլովակիայի փոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի փոստ
Տեսակփոստային ընկերություն
Հիմնադրված էհունվարի 1, 1993
ՀիմնադիրMinistry of Transport and Construction of the Slovak Republic?
ՎայրԲանկա Բիստրիկա, Սլովակիա
Երկիր Սլովակիա
Արդյունաբերությունmail?
ՍեփականատերՍլովակիա
Կայքposta.sk(սլովակ.)
Մասնակից էՀՓՄ

Սլովակիայի փոստ (սլովակ.՝ Slovenská pošta), Սլովակիայի պետական փոստային ընկերություն, որը պատասխանատու է Սլովակիայի տարածքում փոստի սպասարկման հարցում։ Ձևավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին՝ Սլովակիայի ինքնավարության ու անկախության ճանաչումից հետո։ 2004 թվականի հոկտեմբերին անցել է պետական վերահսկողության տակ՝ վերածվելով սահմանափակ պատասխանատվությամբ բաց հանրային ընկերության։ Գտնվում է Սլովակիայի Հանրապետության տրանսպորտի, շինարարության և տեղական զարգացման նախարարության ենթակայության տակ։

Սլովակիայի փոստն ունի 1566 բաժանմունք ամբողջ երկրի տարածքում և Սլովակիայի խոշորագույն փոստային ընկերությունների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում։ Բացի փոստի ցրումից՝ այն զբավում է նաև փոստային նամականիշների թողարկմամբ և ունի սեփական թանգարան։ Ընկերության գլխավոր բաժանմունքը գտնվում է Բանսկա Բիստրիցայում[1]։

Սլովակիայի փոստը հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 1-ին՝ Փոստի ու հեռահաղորդակցության կառավարման վարչության (սլովակ.՝ Správa pôšt a telekomunikácií) բաժանումից հետո։ Այն մասնատվել է երեք ընկերությունների՝ Սլովակիայի փոստ, Slovenské telekomunikácie (ներկայումս՝ Slovak Telekom) և Poštová novinová služba, š.p. (ներկայումս՝ Prvá novinová spoločnosť, a.s.

2004 թվականի սեպտեմբեր 20-ին Տրանսպորտի, շինարարության և տեղական զարգացման նախարարության որոշումով այն վերածվել է սահմանափակ պատասխանատվությամբ հանրային բաց ընկերության։ Այս որոշումն ուժի մեջ է մտել 2004 թվականի հոկտեմբերի 1-ից։ 2006 թվականին Moody’s վարկանշային կազմակերպության տվյալներով Սլովակիայի փոստն արժանացել է բարձրագույն Aaa վարկանիշի, որը հաստատվել է 2014 թվականին։

2013 թվականին երեք տարվա ընթացքում առաջին անգամ փոստը ֆինանսական տարին ավարտել է մաքուր եկամտի դրական ցուցանիշներով՝ այդ միտումը պահելով նաև հաջորդ տարի (շահույթը կազմել է 4,91 միլիոն եվրո մինչև հարկերի մուծումը)[2][3][3]։ 2015 թվականին այն դուրս է եկել ապահովագրական շուկա՝ ձեռք բերելով PPB (վերանվանվել է Poštová poisťovňa, a.s.) ընկերության բաժնետոմսերի 20 %-ը[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի փոստը երկրի առաջատար կազմակերպություններից է, որոնք փոստային ծառայություններ են մատուցում, կատարում են դրամական փոխանցումներ, ունեն համապատասախան լոգիստիկ պայմաններ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում գործունեություն իրականացնելու համար։ Ընկերությունը համարվում է eKolok համակարգի օպերատոր Սլովակիայում վարչական ու դատական ծախսեր հավաքելու գործում։ IOMO ծրագրի հիմնական գործընկերն է քաղաքացիներին տեղում պետական ծառայություններ մատուցելու խնդրով։

Գործունեության գնահատական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 թվականին Սլովակիայի փոստը ստացել է Որակի ու բնապահպանական կառավարման արտոնագիր, որը համապատասխանում է STN EN 9001:2001 a STN EN ISO 14001:2005 ծառայություններին, ինչպես նաև դարձել է մարդկային ռեսուրսների ոլորտում HR Gold մրցանակի դափնեկիր։
  • 2013 թվականին Սլովակիայի փոստը ստացել է «Národná cena Slovenskej republiky» մրցանակ որակի համար և բարձր գնահատականի արժանացել՝ համաձայն EFQM ստանդարտի։
  • 2014 թվականին ծառայությունների համար արժանացել է SOPK մրցանակի։

2016 թվականին Սլովակիայի փոստը Էլեկտրոնային հեռահաղորդակցության և փոստային ծառայությունների վարչության կողմից տուգանվել է 3,500 եվրոյով սպասարկման ժամկետներին չհետևելու համար, մասնավորապես հաճախորդին 12 րոպեից ավել չսպասելու պահանջը չկատարելու համար։ Պահանջի չկատարման պատճառներից է եղել անձնակազմի քիչ թվաքանակը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Slovenská pošta - Subject of activity» (անգլերեն). Slovenská pošta. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Účtovná závierka 2017» (PDF) (սլովակերեն). Banská Bystrica: Slovenská pošta, a. s. 2018 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. 3,0 3,1 «Slovenská pošta, a.s.» (սլովակերեն). finstat.sk. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  4. «Najväčší zamestnávatelia na Slovensku za rok 2016» (սլովակերեն). finstat.sk. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  5. Daniela Krajanová (2018 թ․ հունվարի 29). «Na pošte sa nemá čakať viac než 12 minút, pošta za to už dostala pokutu» (սլովակերեն). Bratislava: Denník N. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]