Սլավիկ Սուրենի Աբրահամյան
Արտաքին տեսք
Սլավիկ Սուրենի Աբրահամյան | |
---|---|
հունիսի 26, 1966 - հունվարի 4, 1993 (26 տարեկան) | |
Ծննդավայր | Գյունե Ճարտար, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Գևորգավան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Սլավիկ Աբրահամյան (հունիսի 26, 1966, Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունվարի 4, 1993, Գևորգավան, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլավիկ Աբրահամյանը ծնվել է 1965 թ. հունիսի 26-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։
Արցախյան շարժմանը մասնակցել է 1991 թվականից։ Մասնակցել է Վերին Վեյսալիի, Ղարադաղլուի, Մարտակերտի շրջանի, Խոջավենդի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. հունվարի 4-ին Գևորգավանում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության Համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սլավիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)