Սլավիկ Մարդիի Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավիկ Մարդիի Աբրահամյան
հունիսի 14, 1972(1972-06-14) - մարտի 3, 1994(1994-03-03) (21 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թաղուտ, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սեիդամեհդլի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սլավիկ Աբրահամյան (հունիսի 14, 1972(1972-06-14), Թաղուտ, Ադրբեջան - մարտի 3, 1994(1994-03-03), Աշագի Սեիդահմեդլի, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավիկ Աբրահամյանը ծնվել է 1972 թ. հունիսի 14-ին Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ Ավարտել է տեղի 8-ամյա, իսկ այնուհետև Տողի միջնակարգ դպրոցները։ 1990-92 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մասնակցել է Արցախյան շարժմանը։ Սկզբում անդամագրվել է Տողի ինքնապաշտպանական ջոկատին, այնուհետև ծառայել Հադրութի N զորամասի 4-րդ գումարտակում։ Մասնակցել է Տող, Հողեր, Ղաջար, Գովշաթլի գյուղերի, Ֆիզուլու եւ Ջաբրայիլի շրջանների ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. մարտի 3-ին ականի պայթյունից Սեիդահմեդլի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Թաղուտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սլավիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.