Սիփան հայ մշակութային միություն (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիփան հայ մշակաթային միություն, հիմնադրվել է 1964 թվականին, Թեհրանում Նորայր Էլսայան-ի գլխավորությամբ։ Թատերական բաժնի առաջին ղեկավարն էր Ա. Թաշճյանը՝ ներկայացվել են Ա. Աբելյանի, Շիրվանզադեի և այլոց պիեսներ։ Միության թատերական գործունեությունը դադարել է 1966 թվականին։ 1980 թվականին վերսկսվել է Ս. Մնացականյանի ղեկավարությամբ, որի ջանքերով բեմադրվել են ներկայացումներ ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի, Դերենիկ Դեմիրճյանի, Րաֆֆու երկերի և այլն։ Ներկայացումներին մասնակցել են Վ. Բաշյանը, Լ. Թաշճյանը, Հ. Շիրինյանը, Վ. Խոսրովյանը, Ա. Ասատրյանը, Լ. Խաչիկյանը, Վ. Մարգարյանը, Ս. Մատթևոսյանը, Մ. Ծաաբյանը, Կ. Օհանյանը, Գ. Բաղումյանը և ուրիշներ։ Միության թատերախումբն այժմ կոչվում է «Մկրտիչ Թաշճյան»։ Գործում է նաև մանկապատանեկան թատերախումբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։