Սիրո տաճար
Սիրո տաճար հինդի՝ प्यार का मंदिर | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թվական | 1988 |
| Լեզու | հինդի |
| Ռեժիսոր | Kovelamudi Bapayya? |
| Սցենարի հեղինակ | Կադեր Խան |
| Դերակատարներ | Միթհուն Չակրաբորտի, Madhavi?, Raj Kiran?, Shoma Anand?, Կադեր Խան, Արունա Իրանի և Nirupa Roy? |
| Երաժշտություն | Լաքսմիկանտ-Պյարելալ և Anand Bakshi? |
| Տևողություն | 127 րոպե |
«Սիրո տաճար» (հինդի՝ प्यार का मंदिर, հնդկական արտադրության ընտանեկան դրամայի ժանրին պատկանող ֆիլմ, որը նկարանահանվել է 1988 թվականին և թողարկվել նույն թվականի ապրիլի 1-ին։ Ֆիլմը հինդիերեն է, և ռեժիսորը հանդիսանում է Կ. Բապայեյն[1]։ Գլխավոր դերերում խաղացել են Միթհուն Չակրաբորտին, Մադխավին, Նիրուպա Ռոյը, Ռաջ Կիրանը, Շոմա Անանդը, Կադեր Խանը և Արունա Իրանին։ Ցուցադրվել է երգիչ Կիշոր Կումարի մահից մի քանի ամիս անց, որի երգերը հնչում են ֆիլմում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու սիրահար միացնում են իրենց սրտերը, կառուցում տուն և անվանում այն «Սիրո տաճար», որտեղ էլ ծնվում են նրանց չորս երեխան` երեք որդին և դուստրը։ Միջնեկ եղբայր Վիդժայը երազում էր դառնալ հայտնի արտիստ, ինչպես Մայքլ Ջեքսոնը։ Բայց երազանքները չեն իրականանում։ Նրա մորը հեռացնում են ուսուցչուհու աշխատանքից և իր խնայողությունները հափշտակում է մի անազնիվ գործարար։ Մոր փրկության համար Վիդժայը համաձայնվում է վարձատրության դիմաց վերցնել մի հարուստի կատարած սպանության մեղքն իր վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միթհուն Չակրաբորտի-Վիդժայ[2]
- Նիրուպա Ռոյ-մայր
- Մադխավի-Ռադխա
- Սաթիշ Կապուր-Սաթիշ
- Բհարաթ Բհուշան-Սաթիշի հայրը
- Սաչին-Սանջայ Կումար
- Ռաջ Կիրան-Աջայ
- Շոմա Անանդ-Սապնա Կումար
- Արունա Իրանի-Շանտի
- Կադեր Խան-բժիշկ
- Շրադխա Վերմա-Մինա Կումար
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | «Pyar Ke Pahle Kadam Pe» | Կիշոր Կումար, Ալկա Յագնիկ | 4:15 |
| 2. | «O Meri Jaan Meri Jaan» | Մուհամեդ Ազիզ, Ալկա Յագնիկ | 3:31 |
| 3. | «Jhopad Patti Zindabad» | Կիշոր Կումար | 4:00 |
| 4. | «Aye Duniya Tujhko Salam» | Կիշոր Կումար | 7:33 |
| 5. | «Log Jahan Per Rahate Hain» | Մուհանեդ Ազիզ, Սուրեշ Վարդկար, Կավիտա Կրիշնամուրտի, Ուդիտ Նարայան | 4:07 |
| 6. | «Log Jahan Per Rahate Hain (Sad)» | Մուհամեդ Ազիզ | 6:21 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|