Սիրո պատմություն (վիպակ)
Սիրո պատմություն անգլ.՝ Love Story | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սիրավեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Էրիկ Սիգալ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1970 |
Տեսարան | Բոստոն |
Հրատարակչություն | Harper |
Հրատարակվել է | փետրվարի 14, 1970 |
Հաջորդ | Oliver's Story? |
Վիքիքաղվածք | Սիրո պատմություն |
«Սիրո պատմություն» (անգլ.՝ Love Story), Էրիկ Սիգալի վիպակը, որ լույս է տեսել 1970 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը և ճանաչում բերել հեղինակին։ Գիրքը դարձել է բեսթսելլեր և վաճառվել ավելի քան 20 մլն օրինակով և թարգմանվել ավելի քան 20 լեզվով[1]։ Նույն թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը[2], որը նույնպես մեծ հաջողություն է ունեցել։ Յոթ տարի անց Էրիկ Սիգալը հրատարակել է շարունակությունը՝ «Օլիվերի պատմությունը» (անգլ.՝ Oliver's Story)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Բարրեթը, որ Հարվարդի համալսարանի փայլուն ուսանող ու ազնվատոհմ ընտանիքի ներկայացուցիչ, գնում է Ռեդքլիֆի քոլեջի գրադարան, որպեսզի նախապատրաստվի պատմության քննությանը։ Այնտեղ նա պատահականության բերումով ծանոթանում է Ռեդքլիֆի ուսանողուհի Ջենիֆեր Քավիլլերիի հետ։ Ջենին բարձր ծագում չունի և ըստ իր խոսքերը՝ լիակատար «սոցիալական զրո» է[3]։ Հակառակ ամեն ինչի՝ Ջենին ու Օլիվերը սիրահարվում են միմյանց։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիվեր Բարրեթ IV (անգլ.՝ Oliver Barrett IV), Հարվարդի համալսարանի քսանամյա ուսանող, որ սովորում է իրավագիտություն։ Երեք տարի անընդմեջ ընդգրկվել է կուրսի լավագույն ուսանողների ցուցակում, ֆակուլտետի հոկեյի հավաքականի անդամ,
- Ջենիֆեր Քավիլլերի (անգլ.՝ Jennifer Cavilleri), Ռեդքլիֆի քոլեջի երաժշտության ֆակուլտետի ուսանողուհի։ Մայրը ավտովթարի զոհ է դարձել, երբ աղջիկը փոքր է եղել։ Ֆորը կոչում է բացառապես «Ֆիլ»,
- Ֆիլ Քավիլլերի (անգլ.՝ Phil Cavilleri), Ջենիի հայրը։ Բարեհոգի ու ուրախ մարդ, որն ունի հացի փուռ Քրենսթոունում (Ռոդ Այլենդ նահանգ)։
- Օլիվեր Բարրեթ III (անգլ.՝ Oliver Barrett III), Օլիվերի հայրը, նախկին մարզիկ, մասնակցել է 1928 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բայդարկաներով եզրափակիչ մրցարշավին։ Ներկայում բանկիր է և Խաղաղության կորպուսի ղեկավար,
- Էլիսոն Ֆորբս Բարրեթ, Օլիվերի մայրը,
- Ռեյմոնդ (Ռեյ) Սթրաթոն (անգլ.՝ Ray Stratton), Օլիվերի ընկերը, նրա սենյակակիցը։
Ստեղծան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Էրիկ Սիգալն ստեղծել է կինոսցենարը, ապա այն վերափոխել վիպակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"The Love Story Saga"».
- ↑ «Love Story (1970)».
- ↑ Эрик Сигал История любви / Перевод Захаровой Н. — АСТ, 1999. — 174 с. — ISBN 5-8159-008-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց հեղինակի հետ(անգլ.)
- Կերպարներ և սյուժե (PDF)(անգլ.)
- «История Любви» (пер. с английского Л. Алексеевой и Ю. Полякова)
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրո պատմություն (վիպակ)» հոդվածին։ |
|