Սիրոտինների տուն (Տագանրոգ)
Տեսակ | տեսարժան վայր և պատմական շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Սիրոտինների տուն (ռուս.՝ Дом Сиротиных), մշակութային ժառանգության օբյեկտ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Չեխովի փողոց, 82 հասցեում։ Պատկանում է ճարտարապետության հուշարձանների կատեգորիային[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի առաջին կեսին Տագանրոգում կառուցվել է մեկևկեսհարկանի առանձնատուն։ 1870-ական թվականներին տունը Մ. Ֆ. Սիրոտինայի սեփականությունն էր, որը բանաստեղծ Նիկոլայ Ֆեոդորովիչ Շչերբինայի քույրն էր։ Նա պարբերաբար հյուրընկալվում էր այդ տանը։
Գրող Անտոն Պավլովիչ Չեխովը սովորել է Սիրոտինների որդու` Վլադիմիրի հետ։ Նրանք ընկերներ էին, և Չեխովը ևս հաճախակի այցելում էր այս տունը դպրոցական տարիներին, եղել է այստեղ 1881 թվականին, երբ ժամանել էր Մոսկվայից։ Վ. Ա. Սիրոտինը դարձավ կազակ հարյուրապետ։ Նրա կնոջ անունը Մարիա էր։ Եվ հենց նա է 1890-ական թվականներից համարվել այս տան սեփականատերը։ Նրանց ամուսնությունը երկար չէր. Վլադիմիրն ու Մարիան ամուսնալուծվեցին, և Մարիան ամուսնացավ երկրորդ անգամ` վերցնելով Ստեյգեր ազգանունը։
1915-1918 թվականներին առանձնատան տերն էր Իվան Ակիմովիչ Ռեգետտին[2][3]։ Նա քաղաքային հասարակական վարչության առևտրային պատգամավոր էր[3]։
18.11.1992 թվականի թիվ 301 որոշման համաձայն` Սիրոտինների տունը ճարտարապետության հուշարձան է և համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Жилой дом. Комплекс застройки улицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
- ↑ 3,0 3,1 «Дом 82, Чехова улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.