Սիրելի հերոսներ
Արտաքին տեսք
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կատակերգություն և մյուզիքլ |
Ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Սցենարիստ | Իոսիֆ Սկլյուտ և Բորիս Լասկին |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Սիրելի հերոսներ (ռուս.՝ Любимые герои), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1940 թվականին, հայտնի ռեժիսոր և մուլտիպլիկատոր Դմիտրի Բաբիչենկոյի կողմից[1]։ Ֆիլմը նվիրված է խորհրդային կինեմատոգրաֆիայի 20-ամյակին և իրենից ներկայացնում է ընկերական մուլտիպլիկացիոն ծաղրանկար միութենական կինոյի աստղերի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյի տարեդարձի առթիվ հավաքվում են կինոհանդիսատեսի սիրելի դերասանները։ Հոբելյանական տոնին մասնակցում են լավագույն ֆիլմերի հերոսները։ Ֆիլմն ավարտվում է դերասան Իվան Սկուրատովի շնորհավորական խոսքով, որը հանդես է գալիս Բատկա Բոժենկոյի դերում[2]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագռավները մուլտֆիլմի սկզբում կատարում են երգ 1936 թվականին նկարահանված «Կրկես» ֆիլմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դմիտրի Բաբիչենկոն և նրա մուլտֆիլմերը
- ↑ Ավելի վաղ նա այդ դերը կատարել է 1939 թվականին նկարահանված «Շորս» ֆիլմում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրելի հերոսներ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Սիրելի հերոսներ «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Դմիտրի Բաբիչենկո — Հայրենական կինոյի հանրագիտարան
|