Սիրանուշ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրանուշ Մինասյան
Ծնվել էմարտի 25, 1939(1939-03-25) (81 տարեկան)
ԾննդավայրՍալոնիկ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1987)
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Սիրանուշ Մինասի Մինասյան (մարտի 25, 1939(1939-03-25), Սալոնիկ), հայ ֆիզիոլոգ: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանուշ Մինասյանը ծնվել է 1939 թվականի մարտի 25-ին Սալոնիկ (Հունաստան) քաղաքում: 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1991 թվականից՝ մարդու և կենդանիների ֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ: 2008-2018 թվականներին եղել է Հայկական բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ապա նորմալ և ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 2009-2018 թվականներին միաժամանկ՝ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող և ղեկավար,

Առաջարկել է թրթռման հանդեպ գլխուղեղի տարբեր գոյացությունների ռեակցիայի հայեցակարգային մոդել՝ նեյրոնային սխեմայի ձևով, որը հաջողությամբ օգտագործվում է թրթռումային հիվանդության ախտաբանության կենտրոնական մեխանիզմների բացահայտման համար: Գիտամանկավարժական գործունեության ընթացքում տպագրվել է շուրջ 500 հոդված և թեզիս, մենագրություն, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցմունքներ:

Մինասյանի առաջարկած մեթոդական ցուցումները 1987 թվականից ներդրվել են ՀՀ և ԱՊՀ երկրների մասնագիտական կլինիկաներում[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ֆիզիոլոգների ընկերության նախագահության անդամ[1]:
  • Նյու Յորքի ԳԱ (1995 թվականից) անդամ[1]:
  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա մասնագիտական խորհուրդի անդամ:
  • ԱՄՆ-ի ֆիզիոլոգների ընկերության անդամ[1]:
  • Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (1996)[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի պատվոգիր և շքանշան[2]
  • ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ կրթության նախարարության պատվոգիր[2]
  • ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության պատվոգիր և շքանշան[2]
  • Աշխատանքի վետերան շքանշան[2]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ախտաբանական ֆիզիոլոգիա: Դասախոսությունների համառոտ դասընթաց: Երևան: ԵՊՀ հրատ., 2014[3]:
  • Ախտաբանական ֆիզիոլոգիա: Դասախոսությունների համառոտ դասընթաց, Մինասյան Սիրանուշ Մինասի, Սարգսյան Ս. Հ, Աբրահամյան Հ. Տ, Խաչատրյան Ս. Հ, Նահապետյան Խ. Հ., Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014: Երևան, «Զանգակ-97», 2009:
  • Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա: Դասագիրք բուհերի ուսանողների համար, Մինասյան Սիրանուշ Մինասի, Ադամյան Ծովինար Իշխանի, Սարգսյան Ն. Վ., Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006[4]:
  • Վերլուծիչների ֆիզիոլոգիա: (Ուսումնական ձեռնարկ), Մինասյան Սիրանուշ Մինասի, Ադամյան Ծովինար Իշխանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004[5]:
  • Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա: Լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ, Մինասյան Սիրանուշ Մինասի, Հակոբյան Ն, Գրիգորյան, Ս, Ադամյան Ծովինար Իշխանի, Սարգսյան Ն., Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003[6]:
  • Զգայական համակարգերի ֆիզիոլոգիայի հիմունքները: Ուսումնական ձեռնարկ, Մինասյան Սիրանուշ Մինասի, Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 1999[7]:
  • Նյութափոխանակության ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների ձեռնարկ, Пособие для практических занятий по физиологии обмена веществ, Մինասյան Սիրանուշ Մինասի, Երևանի պետական համալսարան, Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1989[8]:
  • Ս. Ա. Հակոբյան, Ս. Մ. Մինասյան, Ձեռնարկ մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների, Երևան, 1971, 120 էջ:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Մ. Մինասյան, Ս. Գ. Սահակյան, Գ. Ս. Դարբինյան, Влияние вибрации на содержание сахара крови нормальных кроликов при стимуляции и блокаде α-адренорецепторов (Վիբրացիայի ազդեցությունը նորմալ ճագարների արյան շաքարի քանակության վրա α-ադրենոռեցեպտօրների խթանման և բլոկադայի պայմաններում ), ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Ձեռնարկ մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների, Երևան, 1971, 120 էջ:
  • Ս. Մ. Մինասյան, Ս. Գ. Սահակյան, Գ. Ս. Դարբինյան. Влияние вибрации на содержание сахара крови нормальных кроликов при стимуляции и блокаде α-адренорецепторов (Վիբրացիայի ազդեցությունը նորմալ ճագարների արյան շաքարի քանակության վրա α-ադրենոռեցեպտօրների խթանման և բլոկադայի պայմաններում ), ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1981, #3, էջ 108-117 (ռուսերեն),
  • Ծ. Ի. Ադամյան, Ս. Մ. Մինասյան, Է. Ս. Գևորգյան, Հ. Մ. Կարապետյան, Ա. Կ. Մանուկյան: Մեղրախոտի (Stevia rebaudiana Bertoni) ազդեցությունը լեյկոպոեզի մորֆոֆունկցիոնալ ցուցանիշների վրա, Հայաստանի բժշկագիտություն: 2018, LVIII, № 2, էջ 55-60.
  • Активность нейронов ядра солитарного тракта при высокочастотной стимуляции гипоталамических ядер в условиях унилатеральной лабиринтэктомии, сочетанной с вибрационным воздействием, Հայաստանի բժշկագիտություն: 2018, LVIII № 1, էջ 16-31.
  • Э. С. Геворкян, С. М. Минасян, Ц. И. Адамян, Н. Н. Ксаджикян, Стресс - протекторная роль лаванды в процессе адаптации студентов к учебной нагрузке. XXIII съезда Физиологического общества им. И. П. Павлова. 2017, стр. 950-952,
  • Ծ. Ի. Ադամյան, Ս. Մ. Մինասյան, Է. Ս. Գևորգյան, Հ. Մ. Կարապետյան, Յու. Լ. Ջհանգիրյան, Է. Ս. Ղուկասյան, Մեղրախոտի (Stevia rebaudiana Bertoni) լեյկոպոեզ խթանող ազդեցությունը սակավաշարժության դինամիկայում, Հայաստանի բժշկագիտություն: 2017, LVII,4, էջ 13-22:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 114-115:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սիրանուշ Մինասյան
  3. Մինասյան Սիրանուշ Մինասի, Սարգսյան Ս Հ, Աբրահամյան Հ Տ, Խաչատրյան Ս Հ, Նահապետյան Խ Հ (2014)։ Ախտաբանական ֆիզիոլոգիա: Դասախոսությունների համառոտ դասընթաց։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9785808419223 
  4. Մինասյան Սիրանուշ Մինասի, Ադամյան Ծովինար Իշխանի, Սարգսյան Ն Վ (2006)։ Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա: Դասագիրք բուհերի ուսանողների համար։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808407350 
  5. Մինասյան Սիրանուշ Մինասի (2004)։ Ադամյան Ծովինար Իշխանի, ed.։ Վերլուծիչների ֆիզիոլոգիա: Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808405516 
  6. Մինասյան Սիրանուշ Մինասի, Հակոբյան Ն, Գրիգորյան Ս, Ադամյան Ծովինար Իշխանի, Սարգսյան Ն, eds. (2003)։ Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա: Լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  7. Մինասյան Սիրանուշ Մինասի (1999)։ Զգայական համակարգերի ֆիզիոլոգիայի հիմունքները: Ուսումնական ձեռնարկ։ Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Երևանի պետական համալսարան։ Երևան: Ա. հ 
  8. Մինասյան Սիրանուշ Մինասի (1989)։ Նյութափոխանակության ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների ձեռնարկ =: Пособие для практических занятий по физиологии обмена веществ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ