Jump to content

Սիվաշ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիվաշ (այլ կիրառումներ)
Սիվաշ
Տեսակծոց, marsh? և ծովալճակ
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ՎարչատարածքՂրիմի Հանրապետություն և Խերսոնի մարզ
ԲԾՄ0 մետր
Խորություն3 մետր
Մակերես2560 կմ²
Մասն էԱզովի ծով
Լիճ հոսող գետSalhyr?, Bulhanak-Skhidnyy?, Pobednaya?, Mirnovka?, Stalnaya?, Sudzhilka?, Churyuk-Su?, Subash?, Kurpechenskaya?, Velikoselskaya?, Tselinnaya?, Gvardeyskaya?, Zelyonaya? և Sivash?
46°05′00″N 34°20′00″E / 46.083333333333°N 34.333333333333°E / 46.083333333333; 34.333333333333
Քարտեզ
Քարտեզ

Սիվաշ կամ Նեխած ծով (ուկրաիներեն՝ Сиваш, ուկրաիներեն՝ Гниле Море), մանր ծոցերի համակարգ Ազովի ծովի արևմտյան ափի մոտ, Ղրիմում։

Սիվաշի ափերը հիմնականում ցածր են, հարթ, ճահճային, պատված են աղի շերտով։ Աղիությունը 22 ‰ հյուսիսում, մինչև 87 ‰ հարավում[1]։

Երկարությունը 112 կմ է, ավազանը՝ մոտ 2569 կմ²։ Ազովի ծովից բաժանված է ավազային (270 մ-ից մինչև 8 կմ լայնությամբ) Արաբաթյան Սլաք ցամաքալեզվակով։ Ծովին միացած է Գենիչեսկի նեղուցով։ Ջրերը խիստ հանքայնացած են։ Պերեկոպ–Չոնգարյան օպերացիայի (1920) և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1943) կարմիր բանակը մարտերով հաղթահարեց, անցավ Սիվաշ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ալբերտ Փարսադանյան, Գիտելիքների շտեմարան, Խայտաբղետ աշխարհ, Երևան, ««ՎՄՎ-Պրինտ» ՍՊԸ», 2007 — 336, էջեր 336 — 336 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիվաշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 404)։