Jump to content

Սիուդադ Լոպես Մատեոս

19°33′ հս․ լ. 99°17′ ամ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիուդադ Լոպես Մատեոս
Տեսակlocality of Mexico?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքAtizapán de Zaragoza Municipality?
ԲԾՄ2280 ± 1 մետր
Մակերես94 830 000 քառակուսի մետր
Ձևավորումսեպտեմբերի 3, 1874
Քարտեզ
Քարտեզ

Սիուդադ Լոպես Մատեոս (իսպ.՝ Ciudad López Mateos, հիմնականում կոչվում է «Ատիզապան»), քաղաք Մեքսիկայի Մեքսիկայի նահանգում, Ատիզապան դե Սարագոսա քաղաքապետարանի քաղաքային նստավայրը։ Քաղաքը նախկինում կոչվել է Սան Ֆրանսիսկո Ատիզապան, բայց պաշտոնական անունը փոխվել է Ադոլֆո Լոպես Մատեոսի անունով, որը ծնվել էր այդ քաղաքում։ Քաղաքը հիմնականում հայտնի է որպես Ատիզապան։ Ըստ 2010 թվականի վիճակագրության՝ քաղաքում ապրում է 489,160 բնակիչ[1]։ Այն նահանգում յոթերորդ ամենամեծ քաղաքն է, ներառում է Զոնա Էսմերալդայի բարձրակարգ թաղամասը[2]։

Սա Մեքսիկայի նախագահ Ադոլֆո Լոպես Մատեոսի հայրենի տունն էր, դամբարանը կառուցվել է Ատիզապան դե Սարագոսայում նրանից մնացած մասունքների համար։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք գետերը ունեն իրենց ջրի հոսաքի մուտքը Ատիազապանի միջով՝ Տլալնեպատլա գետը, Սան Խավիեր գետը և Մորիտաս գետը, նրանք բոլորը գտնվում են քաղաքապետարանի հյուսիսում։ Ալտազապանի ներսում՝ Նաուկալպանի հետ սահմանին մոտ, գտնվում է Մադին Դամը, որը Մեխիկոյի հյուսիս արևմտյան հատվածին ապահովում է ջրով։ Նաև, շատ գետահոսքեր ունեն իրենց ջրի հոսքի մուտքը դեպի Ատիզապան, ինչպիսիք են «Լա բոլսան», «Լա հերադուրան», «Էլ Տեկոխոտեն» և «Էլ Խինտեն»։ Դրա հիմնական բարձրադիր կետերն են Բիզնագա Հիլը, Ատլակո հիլ լա Կոնդեսան և Գրանդե Հիլը։

Չնայած Մեխիկոյի ոչ մի հիմնական տրասպորտային միջոց չունի կանգառներ Ատիզապանում, շատ ավտոբուսների գծեր հատում են Ատիզապանը, և հիմնակում գնում են դեպի Մեխիկոյի հյուսիսային, կենտրոնական և հարավարևմտյան մասեր։

20-րդ դարի սկզբում սկզբում, գնացքի գիծը, որը կոչվում էր «Մոնտեալտո» վերջանում էր Ատիզապանում։

Օդանավակայան կա Ատիզապանի հյուսիսում, որը Ատիզապանը կապում է Տոլուկա Մեխիկո

նահանգի մայրաքաղաքի, Ինտերլոմասի,Սանտա Ֆեի և Հերադուրա Բորոուզի և Մեխիկո Կերետարոյի մայրուղու հետ։

Վերջերս «Վիադուկտո Բիսենտենարիո»-ն միացրել է մայրուղի Մեխիկոյի ներքին հատվածին։ Ծրագիրը ստեղծվել էր Մեխիկոյի անկախության երկհարյուրամյակը նշելու համար։

Էսկուելա Սիերա Նեվադայի կամպուսը, որը ծառայում է, որպես նախադպրոցական և տարրական դպրոց, Ատիզապանում է[3]։

Հարավի Գրին Հիլլս Դպրոցը նույնպես Անտիսապանում է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Catálogo Localidades». Microrregiones.gob.mx. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «"Directorio del negocio a tu casa" ("Delivery services by neighborhood"), Atizapan municipality website». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  3. "Contact Արխիվացված 2016-11-10 Wayback Machine." Escuela Sierra Nevada. Retrieved on April 5, 2016. "Esmeralda Camino Chiluca Espíritu Santo, Lote 59, Rancho Blanco, Atizapán Estado de México CP 54570 "
  4. "Planteles Արխիվացված 2016-04-23 Wayback Machine." Green Hills School. Retrieved on April 18, 2016. "Plantel Sur - San Jerónimo Dirección: Av. San Bernabé No. 960 Col. San Jerónimo Lídice México D.F. C.P. 10200 " and "Dirección: Rancho San Juan Zona Esmeralda Atizapán, Edo. de México "


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիուդադ Լոպես Մատեոս» հոդվածին։